Էրազմուս ուսանողական ցանցի ներկայացուցչի ճանաչողական այցը Հայաստան
Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակն այսօր հյուրընկալեց Եվրոպական հանձնաժողովի Կարողությունների զարգացման պատասխանատու և փորձնակ, Էրազմուս ուսանողական ցանցի անդամակցության համակարգող Աննա Դեմիրիին, Էրազմուսի ուսանողական ցանցի Երևանյան թեկնածու թիմի Նախագահ Նենսի Մկրտչյանին և երևանյան ցանցի համահիմնադիր Հերմինե Ֆանյանին։
Ազգային գրասենյակի ներկայայցուցիչների հետ հանդիպման ընթացքում՝
- Էրազմուսի ազգային գրասենյակի կողմից ներկայացվեց գրասենյակի գործունեությունը,
- Քննարկվեցին ռազմավարական գործընկերության հետագա քայլերը,
- Հայաստանում Էրազմուս ուսանողական ցանցի գործունեությանն առնչվող այլ մանրամասներ։
Աննա Դեմիրիի այցն ունի ուսումնական նպատակ։ Էրազմուս ուսանողական ցանցի ներկայացուցիչները նախատեսում են հանդիպումներ Հայաստանում Ֆրանսիական համալսարնում, Երևանի պետական համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Եվրասիա միջազզգային համալսարանում, Բրյուսովի պետական համալսարանում, Շիրակի պետական համալսարանում, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում։
Էրազմուսի ուսանողական ցանցը հիմնադրվել է 1989 թվականին։ Այժմ Էրազմուս ուսանողական ցանցի անդամ են 42 երկրի 545 ներկայացուցիչներ։ Ցանցի հիմնական նպատակն է աջակցել ներգնա և արտագնա ուսանողներին՝ աջակցելով նրանց ավելի հեշտ ներգրավել բուհական կյանքում, ընտելանալ հյուրըկալող երկրի մշակույթի, ծանոթանալ տվյալ երկրի ավանդույթներին։[/vc_column_text]
[/vc_column][/vc_row]