Որոնել

Խորհրդատվական հանդիպում՝ նվիրված Ժան Մոնե ծրագրերի հայտադիմումների լրացմանը

Ս․թ․ մայիսի 24-ին Էրազմուս+ ազգային գրասենյակի և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Միջգիտական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել է խորհրդատվական հանդիպում՝ նվիրված Ժան Մոնե ծրագրերի հայտադիմումների լրացմանը։

Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Գավառի պետական համալսարանից, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից, Եվրոպական համալսարանից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, ովքեր հետաքրքրված են կամ արդեն աշխատում են ծրագրի հայտադիմումների ներկայացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում մասնակիցների ամփոփիչ հարցերին հայտադիմումի, բյուջեի, բովանդակության, տեխնիկական և այլ ասպեկտների վերաբերյալ պատասխանել են «Իրավական մոտարկման լաբորատորիա» Ժան Մոնե մոդուլի համակարգող Աննա Խվորաստյանկինան Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից և Ժան Մոնե Մոդուլի համակարգող, Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինե Գևորգյանը Երևանի պետական համալսարանից։ 

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2021թ