Որոնել

Category: Նորություններ

Էրազմուս+ ծրագրի Միջազգային կրեդիտային շարժունության գործողության դիմումների ներկայացման երկրորդ փուլ

Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության դիմումների ընդունման առաջին փուլի արդյունքում ավելացած դրամական միջոցներով պայմանավորված՝ տասը Ազգային գործակալություններ որոշել են բացել դիմումների ընդունման երկրորդ փուլ Արևելյան գործընկերության երկրների համար 2016 թ. մրցույթի ներքո: Ընդհանուր հասանելի բյուջեն 1.8 մլն. եվրո է, որը կֆինանսավորի մոտ 500 լրացուցիչ շարժունություն: Դիմումների ներկայացման երկրորդ փուլի վերջնաժամկետն է 2016 թ. սեպտեմբերի 15-ը` ժամը […]

Կարդալ ավելին
Եվրոպայի օրը Էրազմուս+ի հետ

Հունիսի 5-ին, ժամը 15։00-18։00-ը հրավիրում ենք Ձեզ Հյուսիսային պողոտա՝ մասնակցելու Եվրոպայի Օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսին։ Մեր գրասենյակի աշխատակիցները, ինչպես նաև Էրազմուս Մունդուս և Էրազմուս+ ծրագրերի շրջնավարտները կտեղեկացնեն Ձեզ Էրազմուս+ի կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրերի մասին: Կխաղարկվի նաև «Էրազմուս+․ քո շարժունությունը Եվրոպայում» թեմայով վիկտորինան։ Սիրով սպասում ենք Ձեզ Էրազմուս+ տաղավարի մոտ:

Կարդալ ավելին
«Կրթության ուսանողակենտրոն մոտեցում» աշխատաժողով Գորիսում Էրազմուս+ ԲԿԲՓ Մերի Հայրապետյանի հետ

Էրազմուս+ ծրագրի Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Մերի Հայրապետյանը ս.թ. մայիսի 28-ին այցելեց Գորիսի պետական համալսարան։ Այցի նպատակը  խորագրով աշխատաժողովի կազմակերպումն էր։ Աշխատաժողովն ուղղված էր ընդգծելու դասավանդման գործընթացում նորամուծությունների ներդրման կարևորությունը, ինչպես նաև պարզելու ուսումնառության դասախոսակենտրոն և ուսանողակենտրոն մոդելների միջև առկա տարբերությունները։ Հարկ է նշել, որ ուսանողակենտրոն ուսումնառության ու դասավանդման խթանումը Բոլոնիայի գործընթացի կարևորագույն նպատակներից է։ Դրա […]

Կարդալ ավելին
Տեմպուսի մշտադիտարկում և Էրազմուս+ տեղեկատվական հանդիպում Գորիսի պետական համալսարանում

Ս․թ․ մայիսի 26-27-ին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի աշխատակիցներ Լանա Կառլովան և Էդիթ Սողոմոնյանը այցելեցին Գորիսի պետական ​​համալսարան (ԳՊՀ)։ Էրազմուս+-ի ներկայացուցիչները հանդիպեցին ԳՊՀ նորանշանակ ռեկտոր Արտուշ Ղուկասյանին `քննարկելու Գորիսի պետական ​​համալսարանում Տեմպուսի 2՝ ավարտված և ընթացիկ (ARARAT և MAHATMA) և Էրազմուս+-ի 2 նոր (LNSS և HERITAG) ծրագրերի զարգացումներն ու կարիքները: Տեմպուսի Cap4Com (2011-2014թթ.) ծրագրի շրջանակներում մայիսի 26-ին տեղի ունեցավ մշտադիրակում ԳՊՀ աշխատանքային թիմի ներկայացուցիչների հետ, […]

Կարդալ ավելին
Վարպետության դասեր ՏԵՄՊՈՒՍ-ի DESIRE ծրագրի շրջանակներում

ՏԵՄՊՈՒՍ-ի DesIRE («Ինովացիոն վիրտուալ մոտեցումների կիրառմամբ ներկառուցվող համակարգերի վերաբերյալ դասընթացների մշակումը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում գիտության, կրթության և արդյունաբերության ինտեգրման համար», http://tempus-desire.eu/) ծրագրի շրջանակում ս․թ մայիսի  23-ից  27-ը  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անց են կացվելու վարպետության դասեր: Բելգիայի, Սլովակիայի, Ուկրաինայի և Վրաստանի գործընկեր համալսարանների փորձագետները  վարելու են վարպետության դասեր ներկառուցվող համակարգերի ոլորտում:

Կարդալ ավելին
ESPAQ նախագծի Տեղեկատվական միջոցառում

Տեմպուսի ESPAQ նախագծի շրջանակներում ս.թ. մայիսի 19-ին կկազմակերպվի Տեղեկատվական միջոցառում՝ ուղղված Ուսանողների ներգրավվածությանը որակի ապահովման (ՈԱ) գործընթացներում: Այն կհյուրընկալվի Երևանում՝ Հայաստանի պետական ​​տնտեսագիտական համալսարանի գիտական ​​խորհրդի նիստերի դահլիճում (Նալբանդյան 128, գլխավոր մասնաշենք, կենտրոնական մուտք): Միջոցառման խնդիրներն են՝ հրավիրել և խրախուսել տարբեր շահագրգիռ կողմերին` քննարկելու ուսանողների ներգրավվածության կարևորությունը որակի ապահովման գործընթացներում, ներկայացնել նախագծի ձեռքբերումներն ու ակնկալվող […]

Կարդալ ավելին
Էրազմուս+ MARUEEB ծրագրի գործընկերների հանդիպում Երևանում

Ս․թ․ մայիսի 2-6-ը  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա Էրազմուս+ MARUEEB ծրագրի գործընկերրների երևանյան հանդիպումը։ MARUEEB  (Master Degree in Innovative Technologies in Energy Efficient Buildings for Russian & Armenian Universities and Stakeholders) ծրագրի ընդհանուր նպատակն  է Ռուսաստանի 3 և Հայաստանի 2 համալսարաններում ստեղծել  էներգաարդյունավետ շենքերում նորարարական տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված նոր մագիստրոսական ծրագրեր, որոնք ուղղված կլինեն շրջանավարտների՝ բնապահպանության […]

Կարդալ ավելին
Էլեկտրոնային հարթակ հարևանության երկրների համար

Եվրոպայի քոլեջի Նատոլինի կամպուսը Եվրոպական ինտեգրման գործընթացի, Եվրոպայի մշակութային և պատմական ժառանգության և ԵՄ քաղաքականությունների էվոլյուցիայի մասին գիտելիքների ամրապնդմանն ուղղված իր առաքելությամբ ստեղծել է եզակի էլեկտրոնային հարթակ՝ www.eufor neighbourhood.eu: Այս համապարփակ նախագիծը ներառում է և ամրապնդում է հասկացությունը ԵՄ տարբեր քաղաքականությունների մասին և առաջարկում է անվճար ուսումնական լուծումների լայն տեսականի՝ 1) Հեռավար ուսուցման բաղադրիչը, որը բաղկացած […]

Կարդալ ավելին
«Կրթությունը 21րդ դարում» Էքսպո 2016

InterExpo կազմակերպությունը ս.թ. մարտի 30-ից ապրիլի 1-ը Մելիք Ադամյան 1 հասցեում գտնվող  ՀՀ Կառավարության շենքում կազմակերպել էր «Կրթությունը 21րդ դարում» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսը գործեց մարտի 30-ին և 31-ին  ժամը 10:00-18։00-ը,  իսկ ապրիլի 1-ին ժ 10։00-16։00-ը։ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակին հատկացված էր առանձին տաղավար, որտեղ ներկայացվեցին Եվորպական Հանձնաժողովի Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության հատվածին առնչվող հնարավորությունները։ Մարտի 30-ին  (ժամը 14:00-ին) […]

Կարդալ ավելին
ՏԵՄՊՈՒՍԻ MathGear ծրագրի 2-րդ տարվա արդյունքների ամփոփման և տարածման համաժողով

2016 թ․ մարտի 14-16-ը ՏԵՄՊՈՒՍ-ի MathGeAr ծրագրի շրջանակներում Երևանում տեղի կունենա «Հարավային Կովկասի համալսարանների ճարտարագիտական և բնական գիտությունների մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի արդիականացումը ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրման միջոցով» թեմայով համաժողովը, որի ընթացքում կքննարկեն մասնագիտական մաթեմատիկական ուսուցման կազմակերպման և դասընթացների ծրագրերի արդիականացման հարցեր:  Եռօրյա համաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի մաթեմատիկական ծրագրերի կիրառական բաղադրիչներով հարստացմանը ճարտարագիտական, բնական և համակարգչային […]

Կարդալ ավելին