Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրեր Հայաստանում
Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը տեղի ունեցան ս.թ. նոյեմբերի 4-ին, 8-ին և 11-ին Երևանում, իսկ նոյեմբերի 23-ին Գյումրիում և 24-ին Վանաձորում։
Միջոցառումները շահառուներին տեղեկացրին Էրազմուս+ ծրագրի, և մասնավորապես` 2016 թ. հոկտեմբեր ամսին մեկնարկած Էրազմուս+-ի առաջարկների ներկայացման մրցույթի մասին, որը կենտրոնացած է ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածին առնչվող մի շարք գործողությունների վրա, այն է` Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, Կրեդիտային շարժունություն, Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր և Ժան Մոնե գործողություններ:
Ս. թ. նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) հանրությանը ներկայացվեց Հիմնական Գործողություն 1-ը (Միջազգային կրեդիտային շարժունություն և Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր), իսկ նոյեմբերի 8-ին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) տեղի ունեցավ Հիմնական Գործողություն 2-ին (Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում՝ նախկին Տեմպուս ծրագիր) նվիրված նիստ, որն ուղղված էր Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներին, ինչպես նաև գործատուներին և մասնագիտական կրթությանն աջակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Եվ, վերջապես, նոյեմբերի 11-ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) հայ ակադեմիական հանրությունը տեղեկացավ Էրազմուս+ ծրագրի Ժան Մոնե գործողությունների մասին:
Տեղեկատվական օրերը Գյումրիում և Վանաձորում ընդհանուր առմամբ անդրադարձան վերոնշյալ բոլոր երեք գործողություններին:
Տեղեկատվական օրերը համախմբեցին հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական և վարչական անձնակազմին, գիտնականներին, փորձագետներին, ուսանողներին, ներկայացուցիչների ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից, ԵՄ պատվիրակությունից, հասարակական կազմակերպություններից և այլ շահեկիցների:
Աշխատանքային լեզուն հայերենն էր:
Կից ներկայացնում ենք Երևանում Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրերի օրակարգը և Էրազմուս+ ծրագրի 2017 թ. թարմացված ուղեցույցը:
Վերոնշյալ միջոցառումնեի ընթացքում արված պրեզենտացիաները կվերբեռնվեն այստեղ: