Ժան Մոնե Գործողություններ․ 2016թ․ ընտրության արդյունքները
Կրթության, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալությունը հրապարակել է էրազմուս+ ծրագրի Ժան Մոնե գործողությունների՝ 2016թ․ մրցույթի արդյունքները։ Մրցույթի արդյունքում ընտրված երկու հետևյալ ծրագրերը կհամակարգվեն Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից։
1. Ժան Մոնե Մոդուլ «Միգրացիոն քաղաքականության մարտահրավերները ԵՄ-ում և Հարավային Կովկասում», Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, համակարգող՝ Արթուր Ղազինյան
2․ Ժան Մոնե Մոդուլ «Եվրաինտեգրումը և ԵՄ արժեքները՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարությունն և օրենքի գերակայություն», Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, համակարգող՝ Տիգրան Թորոսյան
2016թ․-ին ընտրված Ժան Մոնե գործողությունների ամբողջական ցանկը կարող եք գտնել Կրթության, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալության կայքէջում: