Որոնել

Ամառային տեղեկատվական հանդիպումներ սկսնակ բուհերի հետ

2016 թ. hունիս և հուլիս ամիսներին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը տեղեկատվական հանդիպումներ իրականացրեց Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունությանը ծանոթանալ ցանկացող սկսնակ բուհերի հետ։ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիայի և Հայաստանի ֆիզկուլտուրայի պետական ​​ինստիտուտի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին քայլ առ քայլ ներկայացվեցին ակադեմիական շարժունությունը իրագործելու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ դիմումի ձևը, միջինստիտուցիոնալ համաձայնագիրը, ուսանողների ուսումնառության համաձայնագրի ուղեցույցը և այլն։ Նշենք, որ այս բարձրագույն ուսումնական հաստատությունները դեռևս ներգրավված չեն Էրազմուս+-ի շարժունության ծրագրերում, սակայն նրանք հետաքրքրություն են հայտնել ծանոթանալու ծրագրի ֆինանսավորման հնարավորություններին և շարժունությանը մասնակցելու նախապայմաններին:

Էրազմուս+ հայաստանյան գրասենյակի աշխատակիցները շնորհանդեսների միջոցով մանրամասնեցին հետևյալ փաստաթղթերի լրացման համար անհրաժեշտ քայլերը՝

Model application form

Іnter-Institutional Agreement between Programme and Partner Countries

Guides on How to Use Learning Agreement for Students

Do’s and don’ts for applicant higher education institutions

[nggallery id=98 template=caption]

Ի գիտություն բուհերի աշխատակազմի․ եթե ցանկանում եք, որպեսզի նմանատիպ տեղեկատվական հանդիպումներ տեղի ունենան Ձեր բարձրագույն ուսումնական հաստատություններում, խնդրում ենք կապվել Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի հետ info@erasmusplus.am և program@erasmusplus.am էլ․ հասցեներով։

Հրապարակված է․Նորություններ