Որոնել

Էրազմուս Մունդուսի շրջանավարտների գործունեության տարեկան հետազոտության արդյունքները

Հրապարակվել է 2015 թ-ի հետազոտությունը՝ ուղղված Էրազմուս Մունդուսի համատեղ մագիստրոսական ծրագրերի շրջանավարտների գործունեությանը: Հետազոտության հիմնական նպատակն է պարզել ծրագրի ազդեցությունը ուսանողների և շրջանավարտների վրա, և հայտնաբերել այն գործոնները, որոնք նպաստում են Էրազմուս Մունդուսի շրջանավարտների անձնական և մասնագիտական զարգացմանը: Հետազոտության՝ 2015թ-ի արդյունքները կարող եք գտնել այստեղ:
2009 թ.-ից ի վեր Էրազմուս Մունդուսի ուսանողների և շրջանավարտների ասոցիացիան իրականացնում է նպանատիպ հետազոտություն:

Էրազմուս Մունդուսը բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող համագործակցության և շարժունության ընդլայնմանն ուղղված ծրագիր էր, որի նպատակն էր բարելավել եվրոպական բարձրագույն կրթության որակը և համագործակցության միջոցով խթանել երկխոսություն և փոխըմբռնում մարդկանց և մշակույթների միջև: 2014 թ. Էրազմուս Մունդուսը ինտեգրվել է նոր Էրազմուս+ ծրագրի մեջ:

Հրապարակված է․Նորություններ