Էրազմուս+ ծրագրի Միջազգային կրեդիտային շարժունության գործողության դիմումների ներկայացման երկրորդ փուլ
Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության դիմումների ընդունման առաջին փուլի արդյունքում ավելացած դրամական միջոցներով պայմանավորված՝ տասը Ազգային գործակալություններ որոշել են բացել դիմումների ընդունման երկրորդ փուլ Արևելյան գործընկերության երկրների համար 2016 թ. մրցույթի ներքո: Ընդհանուր հասանելի բյուջեն 1.8 մլն. եվրո է, որը կֆինանսավորի մոտ 500 լրացուցիչ շարժունություն:
Դիմումների ներկայացման երկրորդ փուլի վերջնաժամկետն է 2016 թ. սեպտեմբերի 15-ը` ժամը 12:00 (բրյուսելյան ժամանակով): Ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատություն իրավասու է մասնակցել մրցույթին:
Ծրագրային երկրները թվարկված են ստորև բերված աղյուսակում՝
Ծրագրային երկիր |
Հասանելի գումար |
Խորվաթիա | € 104,486 |
Դանիա | € 160,294 |
Ֆինլանդիա | € 130,771 |
Մակեդոնիա | € 7,816 |
Իսլանդիա | € 52,214 |
Իռլանդիա | € 262,000 |
Լատվիա | € 2,597 |
Մալթա | € 29,630 |
Հոլանդիա | € 292,164 |
Միացյալ Թագավորություն | € 1,063,795 |
Հիշեցնում ենք, որ դիմորդը պետք է լինի բարձրագույն ուսումնական հաստատություն (բուհ), որը գրանցված է վերոնշյալ երկրներում: Բուհը պետք է դիմի իր իսկ երկրի ազգային գործակալություն (Արևելյան գործընկերության երկրի իր գործընկեր համալսարանի անունից)՝ ուղարկելու կամ ընդունելու ուսանողներ և/կամ աշխատակիցներ ուսումնառության, դասավանդման կամ վերապատրաստման համար: Դիմող բուհը պետք է ունենա Բարձրագույն կրթության Էրազմուսի կանոնադրություն:
Ծրագրային երկրների ազգային գործակալությունների կոնտակտային տվյալները կարող եք գտնել այստեղ: