Գրադարանային իրազեկման օր Երևանում
«Գիտելիքի ուղի»-ն ս.թ. մայիսի 3-ին Երևանում կազմակերպվելիք Գրադարանային իրազեկման օրվա կարգախոսն է: Ըստ միջոցառման կազմակերպիչ Էրազմուս+ LNSS ծրագրի հայ գործընկերների (ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Գորիսի պետական համալսարան, Հայաստանի Էլեկտրոնային գրադարանների կոնսորցիում), ժամանակն է նշելու գրադարանների և գրադարանավարների ունեցած ներդրումը և խթանելու գրադարանների հասանելիությունը Հայաստանում: Մեկ այլ տեղեկատվական օր տեղի կունենա նաև Գորիսում՝ նպատակ ունենալով քննարկել գրադարանների բարեկարգման մարզային հնարավորությունները:
Քննարկումներին միանալ ցանկացողները կարող են ծանոթանալ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կայանալիք հանդիպումներին օրակարգերին։
ՀՀ պետական կառավարման ակադեմիան Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի համակարգողն է: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։