Որոնել

Համաժողով «Մարդկային ռեսուրսների կառավարում»

2017թ. մայիսի 16-ին և 17-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա միջազգային եզրափակիչ համաժողով՝ Եվրոպական Միության Տեմպուսի PEOPLE` «Կրթական հաստատությունների առաջխաղացում՝ մարդկային գործոնի միջոցով» ծրագրի շրջանակներում:

Համաժողովը նվիրված կլինի ծրագրի շրջանակներում ձեռք բերված փորձի փոխանակմանը, և բանախոսները կլինեն ծրագրի արտասահմանյան գործընկերները Բարսելոնայի Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարանից, Լիսաբոնի Բարձրագույն տեխնիկական համալսարանից, Շվեդիայի Թագավորական տեխնոլոգիական համալսարանից, Քութայիսիի և Իլյա պետական համալսարաններից, Ղազախստանի տարբեր քաղաքների երեք համալսարաններից, ինչպես նաև ծրագրի հայաստանյան գործընկերներ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից և Հայաստանի ամերիկյան համալսարանից:

Համաժողովին մասնակցելու համար սիրով հրավիրվում են կրթական հաստատությունների մարդկային ռեսուրսների կառավարման /կադրերի բաժնի/ աշխատակիցներն ու ՄՌԿ ոլորտի փորձագետները: Համաժողովը կտևի երկու օր՝ մայիսի 16-ին ժամը 9:00-ից մինչև 17:00-ը և մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև 12:30-ը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքի «Ալեքս և Մարի Մանուկյան» սրահում: Հասցե՝  ք. Երևան, Բաղրամյան 40:

Խնդրում ենք մինչև 2017թ. հաստատել Ձեր մասնակցությունը և գրանցվել միջոցառմանը՝ մինչև մայիսի 10-ը նամակ ուղարկելով akatvalyan@aua.am էլեկտրոնային հասցեին։ Լրացուցիչ տեղեկությունների տրամադրման համար զանգահարել 060 61 25 37 հեռախոսահամարով:

Համաժողովի օրակարգին ծանոթացեք այստեղ։ 

Հրապարակված է․Նորություններ