ՏԵՄՊՈՒՍ ARMENQA Եզրափակիչ Համաժողով
TEMPUS ARMENQA ծրագրի շրջանակներում, մայիսի 17-ին Երևանի պետական համալսարանում (հասցե՝ Ալեք Մանուկյան 1, կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ, գիտական խորհրդի նիստերի դահլիճ) տեղի կունենա «ՀՀ բարձրագույն կրթության ազգային և ոլորտային շրջանակներ․ ձեռքբերումներ և մարտահրավերներ» խորագրով եզրափակիչ համաժողով:
Համաժողովի ընթացում կամփոփվեն ARMENQA ծրագրի շրջանակներում վերաձևակերպված ՀՀ բարձրագույն կրթության ազգային և ոլորտային որակավորումների շրջանակների ձեռքբերումներն ու մարտահրավերները: Կներկայացվեն հետևյալ հիմնական թեմաները՝
- ՀՀ բարձրագույն կրթության նոր որակավորումների ազգային շրջանակը (ՈԱՇ)
- 5 ոլորտային որակավորումների շրջանակները (ՈՈՇ) կրթության, իրավունքի, ֆիզիկայի, քաղաքացիական ճարտարագիտության և գյուղատնտեսության ոլորտներում
- ՈԱՇ-ի իրականացման ռազմավարությունը
- ՈԱՇ-ի կիրարկման ձեռնարկը
- ՈԱՇ-ի ինքնահավաստագրման զեկույցը
- կրթական վերջնարդյունքների վրա հիմնված ուսումնական 20 ծրագրերի օրինակներ, որոնք համապատասպանեցված են ՈԱՇ-ին և ՈՈՇ-ին:
Արդյունքների ներկայացմանը կհաջորդեն բարձրագույն ուսումնական հաստատությունների, գործատուների, պետական կառույցների ներկայացուցիչերի և կանոնակարգող մարմինների հետ ՈԱՇ մարտահրավերների և հեռանկարների իրականացման քննարկումները։
Համաժողովի օրակարգին ծանոթացեք այստեղ։