Որոնել

«Ինժեներություն և ինովացիա» ամառային դպրոցի մեկնարկ

Սիրով հայտարարում ենք, որ Էրազմուս+ ENHANCING INNOVATION COMPETENCES AND ENTREPRENEURIAL SKILLS IN ENGINEERING EDUCATION (INNOCENS) ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ՀԱՃԼ) ս․թ․ հուլիսի 3-ից կմեկնարկեն «Ինժեներություն և ինովացիա» ամառային դպրոցը։

       Ամսաթիվ՝ 03 հուլիսի – 04 օգոստոսի, 2017
        Վայրը՝ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (Տերյան 105,     10րդ մասնաշենք)
       Ո՞վքեր կարող են դիմել՝ 3-րդ և բարձր կուրսի ուսանողներ՝ տեխնիկական հիմքով
       Դիմումների վերջնաժամկետը՝ 15 հունիսի, 2017


Մասնակցությունն ամառային դպրոցին անվճար է: Ընտրության գերակա չափորոշիչներն են՝ անհատական մոտիվացիան և  տվյալ ոլորտում փորձառությունը:

 Նախնական տեղեկատվություն

«Ինժեներություն և ինովացիա» ամառային դպրոցը կձևավորի արտադրանքի կյանքի ցիկլի իրականացման ամբողջական պատկերացում՝ նորարարական գաղափարից մինչև պատրաստի արտադրանք:

Տեխնոլոգիաներն այսօր ազդում են մեր կյանքի բոլոր ասպեկտների վրա և տարեցտարի տեխնոլոգիական աճի տեմպերն ավելի են արագանում: Այն ինչը հիացմունք էր առաջացնում և նորարարական էր թվում երեկ, այսօր այլևս արդիական չէ, իսկ վաղն ընդհանրապես օգտագործման ենթակա չէ: Մենք պետք է շարժվենք ժամանակին համընթաց: Սա շատ բարդ մարտահրավեր է հանդիսանում ինժեներների համար: Պետք է մշակել ավելի լավ մեթոդներ, ստեղծել ավելի շատ և ավելի լավ կապեր տարբեր ասպեկտների միջև՝ նորարարական գաղափարի գեներացման, իրականացման և շուկա մուտք գործելու համար: 

Ի՞նչ է առաջարկում Ձեզ ամառային դպրոցը

«Ինժեներություն և ինովացիա» ամառային դպրոցն ունենալու է բազմազան և խաչաձև մասնագիտական բովանդակություն և մոտեցում, որը թույլ կտա մասնագետներին դիմակայել մերօրյա ինժեներության և նորարարության ոլորտների մարտահրավերներին: Մեկամսյա ամառային դպրոցը պարունակելու է ինչպես մի շարք ընդհանուր դասախոսություններ, այնպես էլ նեղ մասնագիտական  սեմինարներ, ոլորտում հաջողության հասած ուսանողների փորձի փոխանակում, այցեր հարող մշակութային կենտրոններ, արտադրական շրջայցեր և ինժեներական նախագիծ-մրցույթ:

Արտադրական շրջայցերը կընձեռնեն գիտության, ինժեներության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտներում գործող կազմակերպություններում կարճ այցերի հնարավորություններ: Ամառային դպրոցի նպատակն է տրամադրել նորարարական ինժեներության գիտելիքներ և հմտություններ:

ՀԱՃԼ մասնագետները և հրավիրված դասախոսները Ձեր հետ կկիսվեն իրենց լավագույն հմտություններով, փորձով և գիտելիքներով:

Լավագույն մասնակիցները աջակցություն կստանան գաղափարը՝ վերջնական արտադրանքի, իսկ թիմը՝ “Start-up” -ի վերածելու համար:

Ինչպե՞ս դիմել

Լրացրե՛ք դիմում-հայտը՝ հետևելով նշված հղմանը. Դիմում-հայտ:

Մասնակիցները կընտրվեն լրացված դիմում-հայտերի հիման վրա:

Հարցերի և մանրամասների համար գրել մեր էլ. փոստին՝ anel@polytechnic.am կամ զանգահարել՝ +37410 566375:

Դիմում-հայտերի լրացման վերջնաժամկետն է  հուլիսի 15-ը: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև հուլիսի 24-ը:

Հրապարակված է․Նորություններ