Որոնել

Նորություններ

Առաջին առցանց համագործակցային հանդիպումն ապագա «ЕSN Երևան» թիմի հետ
Ս.թ. մայիսի 6-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակն առցանց հանդիպում ունեցավ երեք պայծառ և լավատեսությամբ լի Էրազմուս+ շրջանավարտների հետ` Նենսի Մկրտչյանի` Հայաստանում Ֆրանսիական համալսարանից, Հերմինե Ֆանյանի` Հայաստանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանից և Շուշանիկ Գալոյանի` Եվրասիա միջազգային համալսարանից: Գրասենյակի աշխատակիցներն ուրախ էին տեղեկանալու նրանց` Էրազմուս+ և միջազգային փոխանակման ուսանողների համար աջակցության նոր կառույց ստեղծելու նախաձեռնության մասին: Այդ ուղղությամբ [...]
Կարդալ ավելին
Մեկնարկում է լավագույն Էրազմուս+ պատմությունների մրցույթը․ կիսվի՛ր քո Էրազմուս+ պատմությունով և շահի՛ր քո մրցանակը։
Այս կարանտինային օրերին գույն ու երանգ հաղորդելու նպատակով ցանկանում ենք ծանոթանալ քո արտասովոր և հետաքրքիր Էրազմուս+ փորձառությանը: Գուցե Էրազմուս+ ծրագիրը նպաստել է անհատական և գործնական հմտություններիդ ու կարողություններիդ զարգացմանը, սկիզբ է դրել հաջողակ կարիերայիդ, խթանել է նորարար մտածողության ձևավորմանը, հանդիսացել է ոգեշնչման աղբյուր կամ նույնիսկ օգնել է գտնել կյանքի ընկերոջդ: Բոլորս մեր պատմությունն ունենք: Ո՞րն [...]
Կարդալ ավելին
«Առցանց դասընթացների, Էրազմուս+ շարժունության կազմակերպումը ՔՈՎԻԴ-19 համաճարակի պայմաններում» թեմայով 1-ին առցանց աշխատանքային քննարկում

Ի պատասխան Հայաստանի բարձրագույն կրթությանն ուղղված ՔՈՎԻԴ – 19 համաճարակի մարտահրավերներին՝ ս․թ․ ապրիլի 7-ին Էրազմուս+ ազգային գրասենյակը կազմակերպեց առաջին առցանց հանդիպումը հայաստանյան բուհերի միջազգային կապերի համար պատասխանատու վարչությունների մասնագետների հետ, որոնք բուհերում համակարգում են Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերը։ Հանդիպումը տեղի ունեցավ Zօօm հարթակի միջոցով՝ համախմբելով 25-ից ավել մասնակիցների 11 Երևանյան և 2 մարզային բուհերից, […]

Կարդալ ավելին
Եվրահանձնաժողովի «Հաճախակի տրվող հարցեր»-ն Էրազմուս+ ծրագրի վրա COVID-19 համաճարակի ազդեցության հետևանքների վերաբերյալ

Կորոնավիրուսի (ՔՈՎԻԴ-19) բռնկումը բացասաբար է անդրադարձել Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ընթացող կամ նախատեսված գործողությունների վրա: Այդ առիթով Եվրահանձնաժողովը պատրաստել է «Հաճախակի տրվող հարցեր», որոնք կօգնեն Էրազմուս+ ծրագրի շահառուներին հաղթահարել համաճարակի հետևանքով առաջացած խոչընդոտները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հարցերն ու պատասխանները, որոնք առավել հաճախ բարձրացվել են և, հետևաբար, ելնում են Էրազմուս+ ՀԳ 1-ի (Միջազգային կրեդիտային շարժունություն, […]

Կարդալ ավելին
Ֆորս մաժորի կիրառում Էրազմուս+ կրեդիտային շարժունությամբ Իտալիայում գտնվող հայ մասնակիցների վերադարձի դեպքում

Ի գիտություն հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների, որոնց ուսանողներն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այժմ Էրազմուս+ շարժունության ծրագրով գտնվում են Իտալիայում․ նոր տեսակի կորոնավիրուս վարակի տարածումը զսպելու նպատակով՝ Իտալիայի Կառավարության նախաձեռնարկած կարանտինի համատեքստում, տեղեկացնում ենք, որ Էրազմուս+ ընթացիկ շարժունությունների ընդհատման անհրաժեշտության պարագայում գործում են ֆորս մաժորային դրույթները: Հիշեցնում ենք նաև, որ խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ կարանտինը […]

Կարդալ ավելին
Էրազմուս+ կրթաթոշակային հնարավորությունները ներկայացվեցին Թիմ Թայմ հակասրճարանում

  ՀՀ-ում Առաջին Բիզնես Դպրոցի նախաձեռնությամբ Թիմ Թայմ հակասրճարանը ս.թ. փետրվարի 24-ին հյուրընկալեց Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի աշխատակիցներին: Թիմ Թայմի հաճելի ու դրական մթնոլորտում Էրազմուս+ կրթաթոշակներով հետքրքրված անձանց հնարավորություն ընձեռվեց ստանալու պատասխաններ հետևյալ հարցեին՝ Ցանկանում եմ սովորել Եվրոպայում, սակայն դրամական միջոցներ չունեմ: Ինչպե՞ս կարող է Էրազմուս+ ծրագիրն ինձ աջակցել: Ի՞նչպես դիմել Էրազմուս+ կրթաթոշակային ծրագրերին: […]

Կարդալ ավելին
Մեկնարկեց ՀՀ-ում Դոկտորական կրթության բարեփոխումներին նվիրված Էրազմուս+ ARMDOCT ազգային ծրագիրը

Փետրվարի 4-5-ին կայացավ Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման  ազգային ծրագրի մեկնարկային հանդիպումը։   Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական ինկուբատորի տնօրեն Արևիկ Օհանյանի համակարգմամբ ծրագրի անդամ 15 բուհերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ 4 ԵՄ և 8 ՀՀ բուհ, 2 գիտահետազոտական ինստիտուտ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համախմբվեցին՝ քննարկելու Հայաստանում 3-րդ աստիճանի կրթության […]

Կարդալ ավելին
Էրազմուս+ ծրագրերի քլասթերային հանդիպում FAST հիմնադրամում

Դեկտեմբերի 23-ին Էրազմուս+ ազգային սենյակի և FAST հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ հիմնադրամում կայացավ քլաստերային հանդիպում, որի շրջանակներում Էրազմուս+ 4 կարողությունների զարգացման ծրագրերի ներկայացուցիչներ հանդիպեցին FAST հիմնադրամի (www.fast.foundation) և Հորիզոն 2020 ազգային կոնտակտային գրասենյակի (h2020.sci.am) աշխատակազմի հետ: Այս նախաձեռնությունը նպատակ ուներ հարթակ  հանդիսանալ համալսարանների և ներդրումային ձեռնարկությունների համար՝ հիմք ընդունելով նրանց՝ Հայաստանում գիտահետազոտական էկոհամակարգը զարգացնելու ընդհանուր նպատակները:  […]

Կարդալ ավելին
«Բուհերում աշխատակազմի միջազգային շարժունության խթանումը» խորագրով տարածաշրջանային սեմինար

2019թ. նոյեմբերի 25-26-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) և Հայաստանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանում (ՀՊՏՀ) անցկացվեց «Բուհերում աշխատակազմի միջազգային շարժունության խթանումը» խորագրով տարածաշրջանային սեմինարը: Միջոցառումը կազմակերպվել էր Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) ազգային թիմի տեխնիկական աջակցության առաքելության շրջանակներում: Թիրախային լսարանը Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ԲԿԲՓ ազգային թիմերի ներկայացուցիչներն էին, Էրազմուս+ ազգային գրասենյակների աշխատակիցները, ՀՀ բուհերի […]

Կարդալ ավելին
Էրազմուս+ տեղեկատվական օրեր Երևանում

2019 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցան ամենամյա Էրազմուս+ տեղեկատվական օրերը Երևանում։  Տեղեկատվական օրերն ուղղված են Էրազմուս+ Ծրագրի բարձագույն կրթության հատվածի հնարավորությունների մասին հանրային իրազեկման բարձրացմանը և համախմբում են ԵՄ-ի և նրա հարևանության երկրների բուհերի դասախոսական ու վարչական անձնակազմերին, փորձագետներին և ուսանողներին, […]

Կարդալ ավելին