Էրազմուս+ ծրագրերի քլասթերային հանդիպում FAST հիմնադրամում
Դեկտեմբերի 23-ին Էրազմուս+ ազգային սենյակի և FAST հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ հիմնադրամում կայացավ քլաստերային հանդիպում, որի շրջանակներում Էրազմուս+ 4 կարողությունների զարգացման ծրագրերի ներկայացուցիչներ հանդիպեցին FAST հիմնադրամի (www.fast.foundation) և Հորիզոն 2020 ազգային կոնտակտային գրասենյակի (h2020.sci.am) աշխատակազմի հետ: Այս նախաձեռնությունը նպատակ ուներ հարթակ հանդիսանալ համալսարանների և ներդրումային ձեռնարկությունների համար՝ հիմք ընդունելով նրանց՝ Հայաստանում գիտահետազոտական էկոհամակարգը զարգացնելու ընդհանուր նպատակները:
FAST-ի աշխատակազմը հրավիրյալների համար շրջայց կազմակերպեց հիմնադրամի տարածքում, որից հետո մասնակիցներին ողջունեց Էրազմուս+ գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։ Այնուհետև, համագործակցությանն և ծրագրերի բաժի տնօրեն Սյուզաննա Շամախյանը (սեղմել այստեղ) ներկայացրեց հյուրընկալող կազմակերպության հիմնական առաքելությունը, այն է ՝ ստեղծել մի էկոհամակարգ, որը կխթանի տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջխաղացումը Հայաստանում և դրանից դուրս՝ երկրի գիտական պրոֆիլը բարձրացնելու գործում ներգրավելով գիտահետոզատական համայնքներին: Մասնակիցներին ներկայացվեցին FAST-ի կանխատեսումները հետազոտության և զարգացման (R&D) վերաբերյալ ինչպես նաև հիմնադրամի ներդրումային գործողություններն ի դեմս մի շարք դրամաշնորհային ծրագրերի (fellowships):
Հաջորդիվ, կրթական 3-րդ աստիճանի և հետազոտությունների խթանմանն ուղղված Էրազմուս+ կարողությունների զարգացման ընթացիկ և նոր ծրագրերի ներկայացուցիչները համառոտ ներկայացրեցին իրենց ծրագրերի հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները՝ հետևալ հաջորդականությամբ․
- MINERVA ծրագիրը (Strengthening Research Management and Open Science Capacities of HEIs in Moldova and Armenia) ներկայացվեց Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանի ղեկավար և ծրագրի ազգային համակարգող Աննա Չուլյանի կողմից (սեղմել այստեղ)։
- MODEST ծրագիրը (Modernisation of Doctoral Education in Science and Improvement of Teaching Methods) ներկայացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղական համակարգող Գևորգ Մարկարովը (սեղմել այստեղ)։
- Երևանի Մ․ Հերացու անվ․ բժշկական համալսարանի կողմից համակարգվող DPPHSS ծրագիրը (Doctoral Programmes in Public Health and Social Science) ներկայացրեց ծրագրի համակարգող Արտաշես Թադևոսյանը (սեղմել այստեղ)։
erasmusplus.am/course/doctoral-programmes-in-public-health-and-social-science-dpphss/
- ARMDOCT (Reforming Doctoral Education in Armenia in Line with Needs of Academia, Industry and Current EU Practices) ծրագիրը, որը 2020թ-ից սկսած կհամակարգվի Եվրասիա միջազգային համալսարանի կողմից, հակիրճ ներկայացվեց ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանի կողմից (սեղմել այստեղ)։
Վերոնշյալ բոլոր ծրագրերը ունեն ընդհանուր նպատակներ և առանձնահատկություններ, որոնք քլասթերային հանդիպման շրջանակներում մանրամասն քննարկման առարկա դարձան։ Դրանց գործունեության հիմնական նպատակը ծրագրերի մասնակից հայաստանյան բուհերում դոկտորական դպրոցների կամ հետազոտական կենտրոնների զարգացումն ու Հայաստանում 3-րդ աստիճանի կրթության ազգային կարգավորիչ շրջանակի ներդրումն է:
Շնորհանդեսներին հաջորդեց քննարկում, որը վերաբերում էր արտաքին շահառուների հետ համագործակցության ձևաչափերի բացահայտմանը։
Հանդիպման ավարտին 2020թ-ի փետրվարին պաշտոնապես մեկնարկող Էրազմուս+ ARMDOCT ծրագրի թիմի և FAST հիմնադրամի միջև հաջորդ հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց: 4 ծրագրերի ներկայացուցիչները պայմանավորվեցին պահպանել այս նոր համագործակցային ցանցը և մեկ տարի անցկ կազմակերպել մեկ այլ հանդիպում՝ ներկայանելու իրենց առացել շոշափելի արդյունքներն ու մարտահրավերները։