Որոնել

Category: Նորություններ

Ձեռնարկատիրությունը և նորարարությունը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում
Ս․թ․ հոկտեմբերի 13-ին  Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում անցկացվեց «Ձեռնարկատիրությունը և նորարարությունը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում» խորագրով համաժողովը։ Միջոցառումը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը՝ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի, Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության աջակցությամբ: Մեկօրյա համաժողովը համախմբեց բարձրագույն կրթական հաստատությունների, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին` ծանոթանալու ձեռնարկատիրական [...]
Կարդալ ավելին
#Էրազմուսօրեր 2021

Այս տարի ամենամյա #Էրազմուսօրեր-ը կանցկացվեն 2021թ. հոկտեմբերի 14, 15 և 16-ին։ Միջազգային այս տոնակատարությունը ևս մեկ հնարավորություն է՝ ընդգծելու կրթական ծրագրերի բազմազանությունը Եվրոպայում և անդին։ Էրազմուս+ ծրագրի բոլոր շահակիցները (կրթական և վերապատրաստման հաստատություններ, ընկերություններ, հետազոտական կենտրոններ, աշխատանքային գործակալություններ, հասարակական կազմակերպություններ, և այլն) #Էրազմուսօրեր-ի շրջանակում կարող են կազմակերպել միջոցառումներ՝ տեղում խթանելով Էրազմուս+ ծրագիրը։ #Էրազմուսօրեր 2021-ի հիմնական […]

Կարդալ ավելին
Հրապարակվել է բուհերի կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի Ազդեցության վերաբերյալ ուսումնասիրությունը
Հրապարակվել է բուհերի կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի Ազդեցության վերաբերյալ ուսումնասիրությունը, որը ընդգրկում է 2015-2020 թվականները։ Ազդեցության ուսումնասիրության համար ընտրվել է ԵՄ կողմից ֆինանսավորված 10 ծրագիր՝ ուսումնասիրության առարկա դարձնելով հետևյալ չորս ուղղությունները․ ա) ուսումնական ծրագրեր բ) քաղաքականությունների մշակում 3) ներառականություն 4) միջազգայնացում։ Ազդեցությունները դիտարկվել են երեք հիմնական մակարդակներում․ անհատական, ինստիտուցիոնալ և ազգային։ Ուսումնասիրությունը հասանելի է այստեղ։ [...]
Կարդալ ավելին
Մինչ մեկնման կողմնորոշման հանդիպում ընթացիկ ուսումնական տարում Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակ ստացած ուսանողների հետ

Ս․թ․ հուլիսի 21-ին էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության հետ համատեղ կազմակերպեց Մինչ մեկնման կողմնորոշման հանդիպում ընթացիկ ուսումնական տարում Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակ ստացած ուսանողների հետ։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդերա Վիկտորինը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում էրազմուս+ ծրագրի ազգային […]

Կարդալ ավելին
9 հայ դիմորդ՝ Էրազմուս Մունդուս կրթաթոշակակիր

Ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն հայտնի են 2021 թվականի Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի կրթաթոշակակիրները։ Մրցակցության արդյունքում ամբողջական կրթաթոշակի է արժանացել 9 հայ դիմորդ, որոնք իրենց համատեղ մագիստրոսական ծրագրերը կմեկնարկեն Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում և Չեխիայում։ Հայ դիմորդները հնարավորություն ունեն դիմելու համատեղ մագիստրոսական կրթաթոշակներին 2004 թվականից։ 2004-ից մինչ 2021 թվականը համատեղ մագիստրոսական ծրագրերի […]

Կարդալ ավելին
Էրազմուս ուսանողական ցանցի ներկայացուցչի ճանաչողական այցը Հայաստան

Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակն այսօր հյուրընկալեց Եվրոպական հանձնաժողովի Կարողությունների զարգացման պատասխանատու և փորձնակ, Էրազմուս ուսանողական ցանցի անդամակցության համակարգող Աննա Դեմիրիին, Էրազմուսի ուսանողական ցանցի Երևանյան թեկնածու թիմի Նախագահ Նենսի Մկրտչյանին և երևանյան ցանցի համահիմնադիր Հերմինե Ֆանյանին։ Ազգային գրասենյակի ներկայայցուցիչների հետ հանդիպման ընթացքում՝ Էրազմուսի ազգային գրասենյակի կողմից ներկայացվեց գրասենյակի գործունեությունը, Քննարկվեցին ռազմավարական գործընկերության հետագա քայլերը, Հայաստանում Էրազմուս […]

Կարդալ ավելին
Համալսարան-բիզնես համագործակցություն. նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում

Ս․թ․ հունիսի 2-ին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի և Գերմանական տնտեսական միավորման համագործակցության արդյունքում անց կացվեց «Համալսարան-բիզնես համագործակցություն․ նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում» խորագիրը կրող Կլաստերսային հանդիպումը։ Կլաստերային հանդիպման մասնակիցներին Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի և Գերմանական տնտեսական միավորման անունից ողջունեց Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան նաև […]

Կարդալ ավելին
Խորհրդատվական հանդիպում՝ նվիրված Ժան Մոնե ծրագրերի հայտադիմումների լրացմանը

Ս․թ․ մայիսի 24-ին Էրազմուս+ ազգային գրասենյակի և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Միջգիտական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել է խորհրդատվական հանդիպում՝ նվիրված Ժան Մոնե ծրագրերի հայտադիմումների լրացմանը։ Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Գավառի պետական համալսարանից, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից, Եվրոպական համալսարանից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, ովքեր հետաքրքրված են կամ արդեն աշխատում են ծրագրի […]

Կարդալ ավելին
Էրազմուս+ կրթաթոշակային ծրագրերին նվիրված առցանց հանդիպում ուսանողների հետ

Ս․թ․ ապրիլի 26-ին Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի Արտաքին կապերի հանձնաժողովը նախաձեռնել էր առցանց հանդիպում, որը նվիրված էր Էրազմուս+ կրթաթոշակային ծրագրերին։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի Ծրագրի պատասխանատու Անի Թորոսյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց առաջարկվող հնարավորությունները՝ անդրադարձ կատարելով ՀՀ-ում Էրազմուս+ ազգային գրասենյակի գործունեությանը, Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային ծրագրերին, Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերին, անհատներին առաջարկվող կրթաթոշակային […]

Կարդալ ավելին
Մեկնարկեցին Էրազմուս+ տեղեկատվական առցանց վեբինարները
Ս.թ. ապլիլի 8-ին և 9-ին Էրազմուս+ ազգային գրասենյակը անցկացրեց Տեղեկատվական առցանց վեբինարներ, որոնց նպատակն էր շահեկիցներին ներկայացնել Էրազմուս Մունդուս և Ժան Մոնե Գործողությունների դրամաշնորհային հնարավորությունները, տեղեկացնել դրանց վերաբերող մրցույթների մեկնարկի և մասնակցության պայմանների, ինչպես նաև տեղական, տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավորությունների մասին։ Երկօրյա վեբինարներին հետևեցին մասնակիցներ (օր 1՝ 201 մասնակից, օր 2՝ 122 [...]
Կարդալ ավելին