Որոնել

Էրազմուս+ ծրագրի Տեղեկատվական օրեր 2021

Ս․թ․ դեկտեմբերի 2-ին Վանաձորի պետական համալսարանում, 3-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, 4-ին Գորիսի պետական համալսարանում, 10-ին Շիրակի պետական համալսարանում, 11-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, 16-ին Հայաստանում Եվրոպական համալսարանում և 20-ին Երևանի Իբիս հյուրանոցում տեղի են ունեցել Էրազմուս+ ծրագրի Տեղեկատվական օրեր։ Տեղեկատվական օրերը միտված են Հայաստանի և Եվրամիության միջև բարձրագույն կրթության ոլորտում հասանելի դրամաշնորհային և ռազմավարական համագործակցության հնարավորությունների ներկայացմանը։

Հանդիպումների ընթացքում հրապարակվել են Էրազմուս+ ծրագրի նորությունները, որոնք արտացոլված են ծրագրի 2021-2027 շրջափուլի 2022 թվականի առաջարկների ներկայացման մրցույթում։ Էրազմուս+ ծրագրի hայտադիմումների ընդունման մեկնարկը տրվել է ս․թ․ նոյեմբերի 24-ին և տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ․ https://bit.ly/32nS8lN:

Տեղեկատվական օրերի ընթացքում ներկաներին ողջունել են դեկտեմբերի 20-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրենկ Հեսսը, դեկտեմբերի 16-ին Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը, դեկտեմբերի 2-ին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, դեկտեմբերի 4-ին Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, դեկտեմբերի 10-ին Շիրակի պետական համալսարանի պրոռեկտոր Նազելի Ավետիսյանը։

Մարզային և Երևանում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում «Բուհերի կարողությունների զարգացմանը միտված ծրագրեր․ նորություններ, հարց ու պատասխան» թեմայով հանդես են եկել Եվրոպական կրթական և մշակութային գործադիր գործակալություն Ծրագրի խորհրդատու Լուչիա Ջիաննինին (առցանց), Էրազմուս+ ազգային գրասենյակի Համակարգող Լանա Կառլովան, «Էրազմուս+ ծրագրի 2021-2027 թվականների շրջափուլը․ 2022թ. առաջարկների ներկայացման մրցույթի նորությունները», «Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր/Էրազմուս Մունդուս նախագծեր» թեմաների մասին մանրամասն ներկայացրել է Էրազմուս+ ազգային գրասենյակի Համակարգող Լանա Կառլովան, «Վիրտուալ փոխանակումներ», «Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրեր բուհերի ուսանողների և աշխատակիցների համար», «Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր» թեմաները բուհերի աշխատակիցների և ուսանողների համար ներկայացրել է Էրազմուս+ ազգային գրասենյակի Ծրագրի պատասխանատու Վարդ Ղուկասյանը, Շիրակի պետական համալսարանում «Համալսարանական ակադեմիական համակազմի աջակցությունը ներառական գործընթացներին» ինտերակտիվ քննարկում է վարվել Բարձրագույն կրթության փորձագետների ազգային թիմի փորձագետ Էլվիրա Զարգարյանի կողմից։

Դեկտեմբերի 20-ի հանդիպման ձայնագրությունը հասանելի է հետևյալ հղմամբ․ https://bit.ly/3KRKhPc:

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2021թ

Comments (No Responses )

No comments yet.

Leave a Reply