Որոնել

Բարձրագույն կրթության ոլորտում Կարողությունների զարգացման ծրագրերի վիրտուալ տոնավաճառի վեբ կայքը հասանելի է

2021 թվականի հոկտեմբերի 26-27-ը տեղի է ունեցել Բարձրագույն կրթության ոլորտում Կարողությունների զարգացման ծրագրերի վիրտուալ տոնավաճառը, որը կազմակերպվել էր Եվրոպական, կրթության և մշակույթի գործադիր գործակալության կողմից: Տոնավաճառի նպատակն էր բարձրացնել ծրագրերի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը և գործնականում օրինակների օգնությամբ հիմնավորել, թե կարողությունների զարգացմանը միտված ծրագրերը գործընկեր երկրներում ինչպես են բարելավում բարձրագույն կրթության ոլորտը։ Թեմատիկ քննարկումների ընթացքում ներկայացվեցին 2015-2020 թվականների ընթացքում ֆինանսավորված ծրագրերի լավագույն փորձն ու արդյունքները։

Տոնավաճառին վերաբերող համապարփակ տեղեկատվությունը, այդ թվում՝ բոլոր ծրագրերի ներկայացումները և ձայնագրությունները ներկայացված են նոր թողակված վեբ կայքում։ Վեբ կայքը հասանելի է հետևյալ հղմամբ․ https://cbhevirtualfair.com։

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2022թ