Որոնել

2022 թվականի առաջարկների մրցույթն այժմ հասանելի է

Ս․թ․ նոյեմբերի 24-ին Եվրոպական Հանձնաժողովը մեկնարկել է 2022 թվականի Հայտադիումների ընդունումը՝ համաձայն 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանի։ Հաջորդ տարվա համար ավելացված բյուջեով, որը կազմում է 3.9 միլիարդ եվրո, Էրազմուս+ շարունակելու է աշխատակազմի փոխանակման, արտասահմանում ուսումնառության, փորձաշրջանների, փորձի փոխանակման, ինչպես նաև անդրսահմանային համագործակցության հնարավորություններ ընձեռել կրթության, վերապատրաստումների, երիտասարդության և սպորտի բնագավառներում։
2021-ից 2027 թվականների համար ընդհանուր հասանելի բյուջեն կազմում է 26.2 միլիարդ եվրո, որին ավելանում է նաև ԵՄ-ի արտաքին գործիքների կողմից տրամադրվող 2.2 միլիարդ եվրոն։

Էրազմուս+ փոխանակման և համագործակցության ծրագրեը աջակցում են կանաչ և թվային լուծումներին՝ միևնույն ժամանակ խթանելով ակտիվ քաղաքացիությանն ու մասնակցությանը ժողովրդավարական կյանքին։ Քովիդ-19 համաճարակի մեկնարկից ի վեր Ծրագիրը իր աջակցությունն է տրամադրել կրթությանը՝ դիմակայելու նոր մարտահրավերներին, ինչպես նաև վերապատրաստման համակարգերին։ Ներառականությունը շարունակում է մնալ Ծրագրի հիմնական սկզբունքը՝ հնարավորություն ընձեռելով ավելի շատ մարդկանց ուսումնառել ու մասնակցել միջազգային ծրագրերի՝ շահառու դարձնելով և ավելացնելով հատուկ կարիքներ ունեցող անձանց ընգրկվածությունը։

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2021թ