2018թ. փետրվարի 5-ից 9-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մեկնարկեց Էրազմուս+ «Բիոարտադրանքի գիտությունների և տեխնոլոգիակների հայակական գերազանցության ցանցի ստեղծում» /Armenian Network of Excellence in Bio-products Science and Technology/AbioNet կարողությունների զարգացման ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի և Եվրամիության երկրների բուհերի միջև կենսամթերքների արտադրության ոլորտում կրթության, նորարարության և ձեռներեցության համակարգված կապի ստեղծումն է: Մասնավոր նպատակն է համատեղ պիլոտային մագիստրոսական ծրագրի ստեղծումը, […]
Փետրվարի 15-16-ին ԵՊՀ-ում մեկնարկեց Էրազմուս+ PRINTeL «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծի մեկնարկային համաժողովը: ԵՊՀ-ի կողմից ներկայացված PRINTeL ծրագիրը Եվրահանձնաժողովի Էրազմուս+ ՀԳ 2՝ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում արժանացել է հավանության և ստացել եռամյա ֆինանսավորում՝ 2018-2020 թթ. համար: PRINTeL նախագիծը նպատակաուղղված է բարձրագույն կրթության հիմնական մարտահրավերներից մեկի […]
Եվրոպական հանձնաժողովը նախաձեռնել է հանրային խորհրդատվություն, որի նպատակն է բացահայտել այն առաջնահերթությունները, որոնք պետք է արտացոլվեն հաջորդ Բազմամյա ֆինանսավորման շրջանակում (2020 թվականից հետո): Այս խորհրդատվությունը ներառում է հարցեր էրազմուս+ ծրագրի կատարողականության և ապագա մարտահրավերների վերաբերյալ: Այն կօգնի հավաքել քաղաքացիների, կազմակերպությունների, պետական մարմինների և այլ շահառուների կարծիքը ծրագրի ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմերի մասին, որոնք […]
Հրապարակվել է 2017թ-ի հետազոտությունը՝ ուղղված Էրազմուս Մունդուս (ԷՄ) համատեղ մագիստրոսական ծրագրերի շրջանավարտների գործունեությանը: Հետազոտության հիմնական նպատակն է աջակցել Եվրոպակա հանձնաժողովին պարզել համատեղ մագիստրոսական ծրագրերի ազդեցությունը ուսանողների և շրջանավարտների վրա, և հայտնաբերել այն գործոնները, որոնք նպաստում են ԷՄ շրջանավարտների անձնական և մասնագիտական զարգացմանը: Հետազոտությունը հիմնված է 1740 ԷՄ ուսանողների և շրջանավարտների պատասխանների հիման վրա՝ նպատակ ունենալով գնահատել վերջիններիս առաջարկված […]
2017թ․ դեկտեմբերի 22-ին Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) ազգային թիմը Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում կազմակերպեց «Բարձրագույն կրթություն 2017. քաղաքականության բարեփոխումներ, բիզնես, սոցիալական ներգրավվածություն և որակի մշակույթ» թեմայով ամենամյա տեղեկատվական սեմինարը: Սեմինարին քննարկվեցին հետևյալ թեմաները` Համալսարանական կրթություն և ձեռներեցություն. կազմակերպական մարտահրավերներ Որակի մշակույթը գործողության մեջ. շոտլանդական համալսարանների փորձը ԵՄ-ն և նրա հարևանության երկրները. […]
2017թ նոյեմբերի 24-ից մինչև 2018 թ. փետրվարի 2-ը Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում է միանալ դեպի Շենգեն գոտի մուտքի արտոնագրերի վերաբերյալ հանրային խորհրդատվությանը, որը հասանելի է ստորև հղումով՝ https://ec.europa.eu/info/consultations/modernising-eus-common-visa-policy_en: Նախաձեռնության նպատակն է հավաքել շահագրգիռ քաղաքացիների և կազմակերպությունների տեսակետներն ու մտահոգությունները Շենգեն վիզաներին (մինչև 90 օր) դիմելու գործընթացի վերաբերյալ: Հանձնաժողովը հատկապես հետաքրքրված է վերջին 5 տարիների […]
Սիրով տեղեկացնում ենք, որ Էրազմուս+ Տեղեկատվական օրերն այս տարի կանցկացվեն ս.թ. նոյեմբերի 9-ին և 10-ին Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Ինչպես գիտեք, 2017-ը Էրազմուս-ի պատմության մեջ առանձնահատուկ տարի է: Ծրագիրը նշում է իր 30-ամյակը, որն ամփոսփում է Եվրամիությունում ուսանողների փոխանակման 30 տարվա հաջող փորձը: 2015 թ.-ից ի վեր Էրազմուս+ փոխանակման ծրագրի շնորհիվ եռապատկվել է Եվրամիությունում ուսանած կամ դասավանդած […]
Ընդհանուր ակնարկ Դիմելով Էրազմուս Մունդուս միջազգային ծրագրերին՝ կարող եք ամբողջական կրթաթոշակ ստանալ և ներգրավվել Եվրամիության կողմից ֆինանսավորվող համատեղ մագիստրոսական ծրագրերի մեջ: Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերը (ԷՄՀՄԾ) առանձնանում են իրենց ակադեմիական գերազանցությամբ և տրամադրվող կրթության բարձր որակով։ Այս ծրագրերն իրականացվում են միջազգային կոնսորցիումների կողմից, որոնք կազմված են Էրազմուս+ Ծրագրային երկրներում (Programme Countries) գտնվող առնվազն երեք բարձրագույն ուսումնական հաստատություններից: Տևողություն ԷՄՀՄԾ-երը հնարավորություն […]
Հրապարակվել է 2018 թ. Էրազմուս+ ՀԳ2 «Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում» գործողության Ազգային, Տարածաշրջանային և Խաչաձև առաջնահերթությունների ցանկը, որը հասանելի է այստեղ: Կախված Կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի մեջ ընդգրկված երկրներից՝ կարող են սահմանվել Ազգային, Տարածաշրջանային կամ Խաչաձև առաջնահերթություններ ծրագրերի երկու կատեգորիաների համար (համատեղ ծրագրեր և կառուցվածքային ծրագրեր): Ծրագրերը պետք է հիմնավորեն, թե ինչպես և ինչ չափով […]
Կարողությունների զարգացման գործողության ներքո 2017 թ. առաջարկների մրցույթի արդյունքներն ամփոփվել են։ Ստորև բերված են բոլոր այն ընտրված ծրագրերի համառոտ նկարագրերը, որոնց մեջ Հայաստանի բուհերն ընդգրկված են ՝ որպես ծրագրի համակարգող կամ գործընկեր: 1. Coordinator: ALEXANDER TECHNOLOGICAL EDUCATIONAL INSTITUTE OF THESSALONIKI Title: Fostering university-enterprise cooperation and entrepreneurship of students via smart caffes (585620-EPP-1-2017-1- EL-EPPKA2-CBHE-JP) Partner Countries: AM(3) BY(3) MD(4); Budget: 1.000.000€ 2. Coordinator: YEREVAN STATE […]