Այս օրերին մեծ թվով հայ ուսանողներ ակտիվորեն ներգրավված են սոցիալական ցանցերում: ՔՈՎԻԴ-19 համաճարակի պատճառով սոցիալական ցանցերը դարձել են տեղեկատվության, ընկերների և ընտանիքի հետ կապ հաստատելու, և զվարճանքի հիմնական աղբյուրը: Էրազմուս+ կրթաթոշակային հնարավորություններն այդ ուսանողներին հասանելի դարձնելու նպատակով Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի Ծրագրի պատասխանատուները Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի Արտաքին կապերի հանձնաժողովի հետ համագործակցությամբ նախաձեռնեցին Ֆեյսբուքյան […]
Ի պատասխան Հայաստանի բարձրագույն կրթությանն ուղղված ՔՈՎԻԴ – 19 համաճարակի մարտահրավերներին՝ ս․թ․ ապրիլի 7-ին Էրազմուս+ ազգային գրասենյակը կազմակերպեց առաջին առցանց հանդիպումը հայաստանյան բուհերի միջազգային կապերի համար պատասխանատու վարչությունների մասնագետների հետ, որոնք բուհերում համակարգում են Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերը։ Հանդիպումը տեղի ունեցավ Zօօm հարթակի միջոցով՝ համախմբելով 25-ից ավել մասնակիցների 11 Երևանյան և 2 մարզային բուհերից, […]
Կորոնավիրուսի (ՔՈՎԻԴ-19) բռնկումը բացասաբար է անդրադարձել Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ընթացող կամ նախատեսված գործողությունների վրա: Այդ առիթով Եվրահանձնաժողովը պատրաստել է «Հաճախակի տրվող հարցեր», որոնք կօգնեն Էրազմուս+ ծրագրի շահառուներին հաղթահարել համաճարակի հետևանքով առաջացած խոչընդոտները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հարցերն ու պատասխանները, որոնք առավել հաճախ բարձրացվել են և, հետևաբար, ելնում են Էրազմուս+ ՀԳ 1-ի (Միջազգային կրեդիտային շարժունություն, […]
Ի գիտություն հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների, որոնց ուսանողներն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այժմ Էրազմուս+ շարժունության ծրագրով գտնվում են Իտալիայում․ նոր տեսակի կորոնավիրուս վարակի տարածումը զսպելու նպատակով՝ Իտալիայի Կառավարության նախաձեռնարկած կարանտինի համատեքստում, տեղեկացնում ենք, որ Էրազմուս+ ընթացիկ շարժունությունների ընդհատման անհրաժեշտության պարագայում գործում են ֆորս մաժորային դրույթները: Հիշեցնում ենք նաև, որ խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ կարանտինը […]
ՀՀ-ում Առաջին Բիզնես Դպրոցի նախաձեռնությամբ Թիմ Թայմ հակասրճարանը ս.թ. փետրվարի 24-ին հյուրընկալեց Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի աշխատակիցներին: Թիմ Թայմի հաճելի ու դրական մթնոլորտում Էրազմուս+ կրթաթոշակներով հետքրքրված անձանց հնարավորություն ընձեռվեց ստանալու պատասխաններ հետևյալ հարցեին՝ Ցանկանում եմ սովորել Եվրոպայում, սակայն դրամական միջոցներ չունեմ: Ինչպե՞ս կարող է Էրազմուս+ ծրագիրն ինձ աջակցել: Ի՞նչպես դիմել Էրազմուս+ կրթաթոշակային ծրագրերին: […]
Փետրվարի 4-5-ին կայացավ Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման ազգային ծրագրի մեկնարկային հանդիպումը։ Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական ինկուբատորի տնօրեն Արևիկ Օհանյանի համակարգմամբ ծրագրի անդամ 15 բուհերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ 4 ԵՄ և 8 ՀՀ բուհ, 2 գիտահետազոտական ինստիտուտ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համախմբվեցին՝ քննարկելու Հայաստանում 3-րդ աստիճանի կրթության […]