ԷՐԱԶՄՈՒՍ+ ՏԵՂԵԿԱԳԻՐ
(հունվար - հունիս 2024թ.)

Էրազմուս+ համայնքի սիրելի՛ անդամ,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանում Էրազմուս+  ազգային գրասենյակի և իր գործընկերների 2024 թվականի առաջին կիսամյակի գործունեությունն ամփոփող տեղեկագիրը, որի միջոցով կարող եք ծանոթանալ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում տեղի ունեցած հայաստանյան միջոցառումների և նախաձեռնությունների լրահոսին։ 

Մեր նպատակն է
տեղեկացնել Ձեզ բուհերի և ՄԿՈւ հաստատությունների կարողությունների զարգացման, միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի, մեր տեղեկատվական արշավների, ինչպես նաև գործընկերների հետ իրականացված համատեղ միջոոցառումների ու հանդիպումների մասին։     

Հիշեցնենք, որ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի պաշտոնական վեբկայքում՝
www.erasmusplus.am, և սոցիալական մեդիայի էջերում (Ֆեյսբուք, Լինքդին, Թվիթեր) Դուք կարող եք գտնել մեր կողմից իրականացվող միջոցառումների լրահոսը, ինչպես նաև հրապարակումներ, վիճակագրական նյութեր և այլ աջակցող փաստաթղթեր, ուղեցույցներ, հրահանգող տեսահոլովակներ և այլն։ 

Սիրով՝

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակ

«Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողություն
Հունվարի 30-ին Երևանի պետական համալսարանում մեկնարկեց «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) նախագիծը:

(Մանրամասների համար սեղմել նկարին)
Փետրվարի 26-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագծի մեկնարկային հանդիպումը, որը համակարգելու է Վանաձորի պետական համալսարանը։

(Մանրամասների համար սեղմել նկարին)
Հետևե՜ք մեզ X-ում (Թվիթեր)։
Հետևե՜ք մեզ X-ում (Թվիթեր)։
«Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողություն
Հունվարի 15-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը նախաձեռնել էր Հայաստանում գործող ՄԿՈւ հաստատությունների և Շվեդիայի Ուփսալա քաղաքում գործունեություն ծավալող Sustainability InnoCenter կազմակերպության հետ առցանց հանդիպում։

(Մանրամասների համար սեղմել նկարին)
Փետրվարի 13-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աշխատակիցները և Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի երկու աշխատակիցները գործնական այցով մեկնել էին Գյումրի՝ ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի գործունեությանը ծանոթանալու, Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» Գործողության վերաբերյալ տեղեկատվական հանդիպում իրականացնելու և Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոնի կողմից Տեխնազիում ծրագրի միջանկյալ շնորհանդեսին մասնակցելու նպատակով։
 
(Մանրամասների համար սեղմել նկարներին)
Մարտի 18-ին տեղի ունեցավ Էրազմուս+ «ՄԿՈւ-ի բարելավումն ու խթանումը Հայաստանում» (IMPROVET) նախագծի տեղեկատվական հանդիպումը, որի ընթացքում նախագծի տեղական և միջազգային գործընկերները ներկայացրին նախագծի նպատակը, ակնկալվող և արդեն իսկ կատարված գործողությունների վերաբերյալ մանրամասներ։

(Մանրամասների համար սեղմել նկարին)
Հետևե՜ք մեզ Լինքդինում։
Հետևե՜ք մեզ Լինքդինում։
«Վիրտուալ փոխանակումներ ուսանողների և երիտասարդների համար» գործողություն
Մարտի 6-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը իրականացրեց Էրազմուս+ «Վիրտուալ փոխանակումներ ուսանողների և երիտասարդների համար» գործողությանը նվիրված առցանց հանդիպում, որի նպատակն էր ներկայացնել գործողությանը դիմելու կարգը, պայմանները, համագործակցության հնարավոր շրջանակները և Հայաստանի մասնակցությամբ արդեն իսկ ֆինանսավորված հաջողակ նախագծերը։

(Մանրամասների համար սեղմել նկարներին)
«Ժան Մոնե» գործողություններ
Հունվարի 22-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը իրականացրեց առցանց խորհրդատվական հանդիպում, որը նախատեսված էր այն անձանց համար, ովքեր մշակում են նախագիծ Էրազմուս+ Ժան Մոնե գործողություններից որևէ մեկի շրջանակներում և այդ գործընթացում աջակցության ու խորհրդատվության կարիք ունեն։

(Մանրամասների համար սեղմել նկարներին)
Հետևե՜ք մեզ Ֆեյսբուքում։
Հետևե՜ք մեզ Ֆեյսբուքում։
Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունություն
Հայաստանի ազգային ագրարային համալսարանից Գարեգին Համբարձումյանը վերապատրաստվեց Պորտոյի համալսարանում (Պորտուգալիա)։
Ավելին
Հանդիպում Վալյադոլիդի համալսարանի (Իսպանիա) միջազգային նախագծերի պատասխանատու Միգել Անգել Նուեվո Պերեզի հետ։
Ավելին
Տուշիայի համալսարանից (Իտալիա) պրոֆ․ Պավել Մալիժենկովը հյուրընկալվել էր Եվրասիա միջազգային համալսարանում։
Ավելին
ԵՄՀ ուսանողներ Սիլվա Հայրիյանը և Օքսաննա Գրիգորյանը ուսումնառել են Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանում (Իսպանիա):
Ավելին
Էրազմուս+ ֆինանսավորում ստացած 12 նախագծերը ներկայացան ակադեմիական հանրությանը
Հունիսի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցավ «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառումը։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել Էրազմուս+ ծրագրի վերջին՝ 2023թ․ մրցույթի արդյունքում դրամաշնորհ ստացած բուհերի և ՄԿՈւ հաստատությունների կողմից իրականացվող նախագծերի հիմնական նպատակները, ակնկալվող արդյունքները և ծավալել քննարկումներ՝ ուղղված այդ նախագծերի իրականացման, ոլորտի մարտահրավերների ու դրանց լուծման ուղիների բացահայտմանը։ 

(Մանրամասների համար սեղմել նկարներին)
Էրազմուս Մունդուս 2024թ մինչմեկնման հանդիպում ԵՄ պատվիրակությունում
Հունիսի 27-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունում կայացավ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի 2024թ․ հայ կրթաթոշակակիրների համար կազմակերպված հանդիպումը։ Եվրոպական միության ֆինանսավորման շնորհիվ 7 անհատներ առաջիկա 2 տարիների ընթացքում ստանալու են մագիստրոսական կրթություն Պորտուգալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Սերբիայում, Հունաստանում, Իտալիայում, Մալթայում և այլ երկրներում` Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի շրջանակներում:

(Մանրամասների համար սեղմել նկարին)
Դիտել տեսանյութը
Հանդիպումներ կրթական ոլորտի դերակատարների հետ
Հանդիպում Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ
Հանդիպում ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում
Խնդրում ենք սեղմել ներքևում «View entire message» կոճակը՝ տեղեկագիրը ամբողջությամբ կարդալու համար: ⤵️
Հանդիպում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ
(Մանրամասների համար սեղմել նկարներին)
«Էրազմուս+»-ը կրթական էքսպոներում
Ապրիլի 16-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և Հայաստանում «Էրազմուս+ Երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի» տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին կից «Գիտելիքի Նորարարական Հաբ Տավուշ» կենտրոնում անցկացրին Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում, որին մասնակցում էին 37 երիտասարդներ։

(Մանրամասների համար սեղմել նկարին)
Մայիսի 24-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը մասնակցեց «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնին։ Փառատոնի «Երիտասարդական անկյուն»-ում գրասենյակի ներկայացուցիչները երիտասարդներին, դասախոսներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, բնապահպաններին և այլ հետաքրքրված անձանց ներկայացրին Էրազմուս+ ծրագրի ընձեռած հնարավորությունները:

(Մանրամասների համար սեղմել նկարին)
Մայիսի 16-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը Երևանի պետական համալսարանում մասնակցեց «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ին։ Էքսպոյի ընթացքում Գրասենյակի աշխատակիցները և կամավորները ներկայացրին Էրազմուս+ ծրագրի հնարավորությունները հետաքրքրված անձանց և պատասխանեցին նրանց հարցերին։ 

(Մանրամասների համար սեղմել նկարին)
Մայիսի 17-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում մասնակցեց «Եվրոպայի օր» տոնակատարությունների շրջանակում կազմակերպված ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի տեղեկատվական ցուցահանդեսին և հետաքրքրված անձանց ներկայացրեց Էրազմուս+ ծրագրի հնարավորությունները։

(Մանրամասների համար սեղմել նկարին)
Հետևե՜ք մեր Յութուբյան ալիքին։
Հետևե՜ք մեր Յութուբյան ալիքին։
Էրազմուս+ առաջնահերթություններ․ Կանաչ կրթություն
Ապրիլի 6-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը «Էյ Թի Փի» (Armenia Tree Project) հիմնադրամի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համատեղ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում գտնվող Սեմոնյան այգում կազմակերպեցին և իրականացրին ուսանողական ծառատունկ։
Ծառատունկի նպատակն էր Էրազմուս+ ծրագրի առաջնահերթություններից մեկի՝ Կանաչ Գործարքի շրջանակում ծառատունկի միջոցով բարձրացնել բնապահպանական թեմաների վերաբերյալ իրազեկվածությունը։

(Մանրամասների համար սեղմել նկարներին)
Նոր համագործակցություններ Էրազմուս+-ի շրջանակներում
2024թ․ առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը իրականացրեց մի շարք առցանց հանդիպումներ Բելգիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Դանիայի, Էստոնիայի, Լեհաստանի և Շվեդիայի Էրազմուս+ ազգային գործակալությունների հետ՝ նոր համագործակցային գաղափարները քննարկելու նպատակով։ 

(Մանրամասների համար սեղմել նկարներին)
Ապրիլի 11-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի և Լիտվայի բուհերի միջև նեթվորքինգային հանդիպում, որի նպատակն էր հայկական և լիտվական բուհերի միջև ստեղծել համագործակցության հնարավորություններ՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում և դրանից դուրս։

(Մանրամասների համար սեղմել նկարներին)
Մայիսի 8-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչները մասնակցեցին ՍԱԼՏՈ «Կրթության և ուսուցման» Վերապատրաստման և համագործակցության գործողությունների ռեսուրս կենտրոնի կողմից Էրազմուս+ ազգային գրասենյակների՝ Վերապատրաստման և համագործակցության գործողությունների իրականացման գործընթացներում ներգրավվման վերաբերյալ վեբինարին։ 
Վեբինարի ընթացքում Վերապատրաստման և համագործակցության գործողությունների ռեսուրս կենտրոնի աշխատակիցները ներկայացրին այդ գործունեության նպատակներն ու իրականացման ձևաչափերը, մասնակիցների ընտրության չափանիշները, ինչպես նաև Էրազմուս+ ազգային գործակալությունների հետ համագործակցության հնարավորությունները:

(Մանրամասների համար սեղմել նկարին)
Էրազմուս+ «Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ» (ԲԿԲՓ)
Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելություն N1
Մարտի 11-12-ին տեղի ունեցավ «Միկրոորակավորումների արդյունավետ նախագծման շրջանակ. լավագույն փորձի ներկայացում և ուղղորդում՝ բարձրորակ միկրոորակավորումների մշակման համար» տարածաշրջանային սեմինարը։ Այն կազմակերպում էին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ (ԲԿԲՓ) Արևիկ Օհանյանի (Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական ծրագրերի ղեկավար) և Ուկրաինայում Էրազմուս+ ազգային գրասենյակի հետ համատեղ` Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելությունների շրջանակներում։

(Մանրամասների համար սեղմել նկարներին)
Դիտել ձայնագրությունը
Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելություն N2
Ապրիլի 25-ին և 26-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Համատեղ մագիստրոսական ծրագրերի մշակում և իրականացում. ընթացիկ մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով տարածաշրջանային սեմինարը։ Այն կազմակերպվել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ (ԲԿԲՓ) Քրիստինե Գևորգյանի (ԵՊՀ Եվրոպական Ուսումնասիրությունների Կենտրոնի տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի համակարգող) և Ուկրաինայում Էրազմուս+ ազգային գրասենյակի կողմից` Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելությունների շրջանակներում։

(Մանրամասների համար սեղմել նկարներին)
Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելություն N3
Հունիսի 6-7-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կայացավ «Համալսարանների կառավարումն ու կազմակերպչական ենթակառուցվածքները որպես որակյալ կրթության հիմք» աշխատաժողովը: Այն կազմակերպվել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագիտական խումբը (ԲԿԲՓ) ներկայացնող Գարեգին Համբարձումյանի (Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի պետ) կողմից` Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելությունների շրջանակներում։

(Մանրամասների համար սեղմել նկարներին)
Դիտել տեսանյութը
Ուսումնական այցեր և հետազոտության ներկայացում
Մարտի 25-ին և 27-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչները և Բարձրագույն Կրթության Բարեփոխումների Փորձագետ Գարեգին Համբարձումյանը մասնակցեցին «Ինստիտուցիոնալ մոտեցումներ և ռազմավարություններ կանաչացման ոլորտում» թեմայով առցանց ուսումնական այցին, որը կազմակերպվել էր Իռլանդիայի Կորկ քոլեջի և «Աջակցություն Բարձրագույն Կրթության Բարեփոխումների Փորձագետներին» (SPHERE) կազմակերպության կողմից։

(Մանրամասների համար սեղմել նկարին)
Մայիսի 13-ին և 14-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և Հայասանի պետական մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխուﬓերի փորձագետ Տիգրան Միքայելյանը մասակցեցին Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում տեղի ունեցած «Համալսարանների երրորդ առաքելությունը գործընկերություն հանուն սոցիալական և տնտեսական զարգացման» խորագրով միջազգային սեմինարին։ 

(Մանրամասների համար սեղմել նկարին)
Հետևե՜ք ԲԿԲՓ-ների Ֆեյսբուքյան էջին։
Հետևե՜ք ԲԿԲՓ-ների Ֆեյսբուքյան էջին։
Մայիսի 30-ին Երևանի պետական համալսարանի ISTC կենտրոնում տեղի ունեցավ «ՀՀ բուհերի կարողությունների զարգացման կարիքի գնահատում» հետազոտության արդյունքների ներկայացմանն ուղղված հանդիպումը։ Այն կազմակերպել էին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը, ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոնը և  Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխուﬓերի փորձագետների խումբը։ 

(Մանրամասների համար սեղմել նկարին)
Դիտել տեսանյութը
Տեղեկատվական նյութեր
Մանրամասների համար սեղմել նկարին։
Մանրամասների համար սեղմել նկարներին։
Website
Facebook
LinkedIn
Twitter
YouTube
Copyright © 2024 National Erasmus+ Office in Armenia, All rights reserved.

Want to change how you receive these emails?
You can update your preferences or unsubscribe from this list.