Որոնել

Ամբողջական կրթաթոշակներ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի համար

Ընդհանուր ակնարկ

Դիմելով Էրազմուս Մունդուս միջազգային ծրագրերին՝ կարող եք ամբողջական կրթաթոշակ ստանալ և ներգրավվել  Եվրամիության կողմից ֆինանսավորվող համատեղ մագիստրոսական ծրագրերի մեջ: 

Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերը (ԷՄՀՄԾ) առանձնանում են իրենց ակադեմիական գերազանցությամբ և տրամադրվող կրթության բարձր որակով։ Այս ծրագրերն իրականացվում են միջազգային կոնսորցիումների կողմից, որոնք կազմված են Էրազմուս+ Ծրագրային երկրներում (Programme Countries) գտնվող առնվազն երեք  բարձրագույն ուսումնական հաստատություններից: 

Տևողություն

ԷՄՀՄԾ-երը հնարավորություն են տալիս 1 կամ 2 տարի տևողութամբ մագիստրոսական կրթություն ստանալ ծրագրի կոնսորցիումի նվազագույնը երկու երկրներում գտվող բուհերում:

Պայմաններ

ԷՄՀՄԾ-երը բաց են աշխարի դիմորդների համար: Նախքան դիմելը  համոզվեք, որ համապատասխանում եք դիմելու հետևյալ նախապայմաններին՝

  • Դիմորդը պետք է ունենա բակալավրի դիպլոմ։ Ավելի ստույգ տեղեկատվություն այս պահանջի վերաբերյալ կարելի է ստանալ  յուրաքանչյուր ծրագրի կայքում։
  • Եթե նախկինում դիմորդը ստացել է Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի կրթաթոշակ, ապա իրավասու չէ կրկին դիմել և օգտնվել նույն կրթաթոշակից։ 12 ամսից ավել Ծրագրային երկրներում բնակված կամ սովորած ոչ ԵՄ դիմորդը կարող է դիմել միայն մասնակի կրթաթոշակի։
  • Յուրաքանչյուր անհատ կարող է դիմել տարեկան առավելագույնը երեք ծրագրի։

Կրթաթոշակակիրը չի կարող միաժամանակ օգտվել ԵՄ-ի կողմից տրամադրվող այլ կրթաթոշակային ծրագրերից։ 

ՆՇՈՒՄ. Դիմորդները, ովքեր նախորդ հինգ տարիների ընթացքում 12 ամսից ավել ապրել կամ սովորել են Ծրագրային երկրներից որևէ մեկում (ԵՄ 28 անդամ պետությունները և 5 ոչ ԵՄ ծրագրային երկրները` Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Թուրքիա), դիտարկվում են որպես Ծրագրային երկրների դիմորդ: Նաև զգալիորեն նվազում է կրթաթոշակի չափը:

Ֆինանսական աջակցություն

ԷՄՀՄԾ կրթաթոշակները ներառում են ճամփորդական, կեցության և մասնակցության (ուսման վարձի) ծախսերը ծրագրի ողջ տևողության ընթացքում։  

Կրթաթոշակի ընդհանուր գումարը  կարող է տարբերվել՝ կախված ծրագրի տևողությունից և դիմորդի ազգությունից: Առավելագույն տարեկան գումարը կարող է կազմել մինչև €25,000։ Ի տարբերություն ԵՄ դիմորդների՝ ոչ ԵՄ ուսանողները կստանան ավելի մեծ կրթաթոշակներ համաձայն հետևյալ սանդղակի՝

  Էրազմուս+ Գործընկեր երկրներից (այդ թվում` Հայաստանից) դիմորդներին տրամարդվող կրթաթոշակ

 

Ճամփորդական ծախսեր  

Տարեկան €2,000 (եթե կոնսորցիումի համակարգող համալսարանի հեռավորությունը դիմորդի մեկնման երկրից 4000 կմ-ից պակաս է)
 Տարեկան €3,000 (եթե կոնսորցիումի համակարգող համալսարանի հեռավորությունը դիմորդի մեկնման երկրից առավել քան 4000 կմ է)

 

Ծրագրային երկրում հիմնվելու մեկանգամյա գումար (Installation costs)  €1,000

 

Կեցության ծախսեր  

Ամսեկան առավելագույնը €1,000 

 

Ուսման վճար (կրթաթոշակից գանձվող)  

Տարեկան առավելագույնը €9,000 

 

 

Ինչպես դիմել

Պետք է դիմել նախընտրած ծրագրին իր իսկ վեբկայքի միջոցով, որտեղ դուք կարող եք գտնել դիմելու պահանջները և ընթացակարգը:

Յուրաքանչյուր տարի ԷՄՀՄԾ ծրագրերի ցանկը թարմացվում և համալրվում է: Բոլոր ծրագրերը պահանջում են դիմումներ ներկայացնել յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր և հունվար-փետրվար ամիսների միջև ընկած ժամանակահատվածում (միշտ ստուգեք ծրագրի վեբկայքը): Ուսումը մեկնարկում է հաջորդող տարվա սեպտեմբերին կամ հոկտեմբերին:

Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակների 2018-2019 թթ. ուսումնական տարվա նորացված ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

 

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակում կարող եք Էրազմուս Մունդուս կրթաթոշակային ծրագրերին դիմելու վերաբերյալ անվճար խորհրդատվություն ստանալ՝ նախապես զանգահարելով 010 58-09-63 հեռախոսահամարին և խորհրդատվության ժամ ամրագրելով։
Աշխատանքային ժամերն են՝
երկուշաբթի -ուրբաթ, 10։00-18։00։

Հրապարակված է․Նորություններ