Որոնել

2018 թ. Ազգային, Տարածաշրջանային և Խաչաձև առաջնահերթություններ

Հրապարակվել է 2018 թ. Էրազմուս+ ՀԳ2 «Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում» գործողության  Ազգային, Տարածաշրջանային և Խաչաձև առաջնահերթությունների ցանկը, որը հասանելի է  այստեղ:

Կախված Կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի մեջ ընդգրկված երկրներից՝ կարող են սահմանվել Ազգային, Տարածաշրջանային կամ Խաչաձև առաջնահերթություններ ծրագրերի երկու կատեգորիաների համար (համատեղ ծրագրեր և կառուցվածքային ծրագրեր):

Ծրագրերը պետք է հիմնավորեն, թե ինչպես և ինչ չափով են անդրադառնալու այդ առաջնահերթություններին: Ծրագրային այն առաջարկները, որոնք չեն հետևի ազգային և/կամ տարածաշրջանային առաջնահերթություններին, չեն դիտարկվի ֆինանսավորման համար: Խաչաձև առաջնահերթությունները կդիտարկվեն ընտրական փուլում նմանատիպ որակի առաջարկությունների հետ մեկտեղ: Առաջարկվում են ազգային/տարածաշրջանային առաջնահերթությունների երեք կատեգորիաներ, որոնք ընդգրկում են հետևյալ ուղղությունները՝

1. Առարկայական ոլորտներ (ուսումնական ծրագրերի մշակման համար),
2. Բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման բարելավում,
3. Բարձրագույն կրթական ոլորտի և լայն հասարակական ու տնտեսական միջավայրի միջև կապի ամրապնդում:

Ազգային առաջնահերթությունները սահմանվում են Գործընկեր երկրների ԵՄ պատվիրակությունների և բարձրագույն կրթության համար պատասխանատու նախարարությունների կողմից:
Տարածաշրջանային առաջնահերթությունները սահմանվում են Եվրոպական հանձնաժողովի ծառայությունների կողմից՝ ԵՄ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և նպատակների հիման վրա:

Այն երկրներում, որտեղ սահմանվել են ազգային առաջնահերթություններ, ազգային ծրագրերը պետք է համապատասխանեն ազգային առաջնահերթություններին: Այլ երկրների դեպքում, ծրագրերը պետք է համապատասխանեն տարածաշրջանային առաջնահերթություններին: Մի քանի Գործընկեր երկիր ներառող ծրագրերը պետք է հետևեն ներգրավված Գործընկեր երկրների կա՛մ տարածաշրջանային կա՛մ ազգային առաջնահերթություններին (եթե կիրառելի է): Այսինքն՝ ծրագրի թեման պետք է նշված լինի կամ որպես տարածաշրջանային առաջնահերթություն յուրաքանչյուր մասնակից Գործընկեր երկրի համար կամ որպես ազգային առաջնահերթություն:

Հրապարակված է․Նորություններ