Էրազմուս+ վերապատրաստում Գորիսի պետական համալսարանում
2019թ. հունիսի 18-ին Էրազմուս+ ծրագրի անհատների ուսումնական շարժունության գործողությունների վերաբերյալ վերապատրաստում անցկացվեց Գորիսի պետական համալսարանում (ԳՊՀ): Իր ողջույնի խոսքում Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը կարևորեց Էրազմուս+ ծրագիրը հայաստանյան բուհերի կարողությունների զարգացման տեսանկյունից: Էրազմուս+ ագային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան իր հերթին անդրադարձավ ծրագրերի կայունության ապահովման խնդրին, և դրանց արդյունավետության բարձրացման համապատասխան մեխանիզմների կիրառման անհրաժեշտությանը:
Վերապատրաստումը մեկնարկեց ԳՊՀ-ի ուսանողներին Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի ներկայացմամբ Էրազմուս+ գրասենյակի Ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանի կողմից:
Մասնակիցները ծանոթացան դիմելու ընթացակարգին և հայաստանի դիմորդների մասին վիճակագրական տվյալներին։ Էդիթ Սողոմոնյանը կիսվեց նաև Էրազմուս Մունդուս կրթաթոշակային մագիստրոսական ծրագրերին դիմելու իր փորձով։
Վերապատրաստման երկրորդ հատվածի ընթացքում Էրազմուս+ գրասենյակի Ծրագրի պատասխանատու Անի Թորոսյանը ԳՊՀ-ի դասախոսներին և վարչական կազմին ներկայացրեց Կրեդիտային շարժունության միջոցով Ծրագրային երկրների հետ երկկողմանի փոխանակումներ իրականացնելու հնարավորությունները։ Նա խոսեց այն մասին, թե ինչ պետք է հաշվի առնեն հայաստանյան բուհերը շարժունության ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար, ինչ քայլեր պետք է ձեռնարկեն նորեկները, եթե նրանք ցանկանում են մասնակցել ծրագրին, ինչպես կարելի է կազմակերպել ծրագիրը և որոնք են այն զգայուն հարցերը, որոնք պետք է հաշվի առնել ծրագրի ողջ ընթացքում: