14 հայի շնորհվել է Էրազմուս Մունդուս կրթաթոշակ
2019թ. հունիսի 14-ին տեղի ունեցավ Էրազմուս Մունդուս կրթաթոշակակիրների հետ մինչ մեկնման կողմնորոշման հանդիպում: Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համատեղ ջանքերով: Հանդիպման նպատակն էր կապեր հաստատել կրթաթոշակակիրների, շրջանավարտների և Երևանում ԵՄ դեսպանատների ներկայացուցիչների հետ, նախապատրաստելու մասնակիցներին կրթաթոշակային ծրագրերի մեկնարկին՝ պրակտիկ խորհուրդների, փորձի փոխանակման և հարց ու պատասխանի միջոցով։
Դժվարին մրցակցության արդյունքում, 14 հայի տրվել է հնարավորություն կրթաթոշակով ուսանելու հետևյալ ծրագրերում՝
- Big Data Management and Analytics
- Children’s Literature, Media and Culture
- DYnamics of Cultural LAndscape, Heritage, Memory and conflictualities
- International Development Studies
- European Master in Lexicography
- European Master in Health Economics and Management
- European Politics and Society: Vaclav Havel Joint Master Programme
- Global Markets, Local Creativities
- South European Studies
- Technology for Translating and Interpreting
Իր ողջույնի խոսքում Էրազմուս+ ազգային գրասենյակի Ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը շնորհավորեց նոր ընտրված ուսանողներին նման դժվարին ծրագրերին ընդունվելու կապակցությամբ, որոնք առանձնանում են իրենց ակադեմիական գերազանցությամբ և տրամադրվող կրթության բարձր որակով։ Այնուհետեւ, Էրազմուս+ ազգային գրասենյակի Ծրագրի պատասխանատու Անի Թորոսյանը ներկայացրեց Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ուսումնառության հնարավորությունները, Էրազմուս+ շրջանավարտների մասին թարմ վիճակագրական տվյալները և վերջում անկացրեց Էրազմուս+ մշակութային ժամանցային վիկտորինան:
Էրազմուս Մունդուս շրջանավարտենրի ասոցիացիայի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը ներկայացրեց ասոցիացիայի կառուցվածքը, նպատակները և գործունեությունը, ինչպես նաև ծանոթացրեց շրջանավարտների համայնքային պլատֆորմում գրանցման կարգին և համայնքի ակտիվ անդամ դառնալու օգուտներին:
Դրան հաջորդեց փորձի փոխանակումն ու հարց ու պատասխանը շրջանավարտների և ընթացիկ ուսանողի հետ: Մասնակիցները հնարավորություն ունեցան խորհրդատվություն ստանալ ամենափորձառու շրջանավարտներից և ընթացիկ ուսանողից, այն է՝ Դավիթ Պիպոյանից, Աննա Գևորգյանից և Վահե Զարգարյանից:
Միջոցառման վերջին հատվածը ուղղված էր Հայաստանում դեսպանատների ներկայացուցիչներին`Անի Շագինյանովա, Չեխիայի դեսպանատուն, Սթիվ Դոդս, Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, և Շարլոտ Վենեմա, Ֆրանսիայի դեսպանատուն: Նրանք տրամադրեցին վիզայի տրամադրմանձեռք բերման կարգի վերաբերյալ գործնական խորհուրդներ Չեխիայի Հանրապետությունում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում երկարաժամկետ կացության կարիք ունեցող ուսանողներին:
[ngg src=”galleries” ids=”101″ sortorder=”914,899,905,900,907,915,910,903,908,912,901,902,911,904,913,917,906,909,916,918″ display=”basic_slideshow” arrows=”1″ show_thumbnail_link=”0″]