Որոնել

Էրազմուս+ գրասենյակը մասնակցում է 2019թ Եվրոպայի օրերի միջոցառումներին

2019թ․-ի մայիսին Եվրոպայի օրվա ամենամյա տոնախմբության շրջանակներում  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ազդարարեց համաեվրոպական տոնի հայաստանյան մեկնարկը և հրավիրեց բոլորին մասնակցելու Հայաստանում տոնի շրջանակում սպասվող բոլոր միջոցառումների։ Այս տարի ԵՄ-ի  կրթական, մշակութային և նորարարական ծրագրերը Հայաստանում ներկայացվեցին 6 քաղաքներում՝ ներառյալ մայրաքաղաք Երևանը։

Մայիսի 16-ին Էրազմուս+ ազգային գրասենյակի թիմը ժամանեց Գյումրու «Սև Բերդ» հրապարակ՝ գյումրեցիներին ներկայացնելու Եվրամիության խոշորագույն Էրազմուս+ կրթաթոշակային ծրագրի հնարավորությունները բարձրագույն կրթության ոլորտում։ Մեր տաղավարի այցելուները տեղեկացան թե՛ մայրաքաղաքային և թե՛ մարզային բուհերի ուսանողների և դասախոսական ու վարչական անձնակազմի ակադեմիական փոխանակումների մասին, ինչպես նաև ծանոթացան Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակներին դիմելու նպատակով Էրազմուս+ գրսենյակում խորհրդատվական այց ամրագրելու կարգին։ Գյումրու միջոցառման բոլոր մասնակիցներն ու այցելուներն, ի թիվս որոնց նաև Էրազմուս+ գրասենյակի թիմը, հնարավորություն ստացան անվճար մասնակցելու հենծանվավարժանքի։  

Մայիսի 24-ին Եվրոպայի օրերի շրջանակներում Երևանում Գերմանիայի դեսպանատունը կազմակերպեց բաց դռների օր, որի նպատակն էր հասարակությանը ներկայացնել Եվրամիութունն ու Գերմանիան՝  որպես ԵՄ առաջատար երկրկներից մեկը: Դեսպանատան շենքում էքսկուրսիայի մասնակցելու հնարավորությունից բացի, ներկաները այցելեցին Էրազմուս+ տաղավար, ծանոթացան առաջարկվող կրթաթոշակային և դրամաշնորհային ծրագրերին, ինչպես նաև Էրազմուս+ շարժունության մասին պրակտիկ հարցեր տվեցին Էրազմուս+ շրջանավարտներին, որոնք մասնակցում էին այս միջոցառմանը՝ որպես կամավոր:

Ի ամփոփում, մայիսի 26-ին Երևանում կայացած Եվրոպայի օրվա տեղեկատվական ցուցահանդեսին Էրազմուս+ ազգային գրասենյակ թիմն ու կամավորներն Էրազմուս+ տաղավարում հյուրընկալեցին 500-ից ավել այցելուների: Բոլոր երեք միջոցառումների ժամանակ մեր տեղեկատվական տաղավարի հյուրերը մասնակցեցին մեր Էրազմուս+ մշակութային վիկտորինային, իսկ 60% և ավել հարցրերի ճիշտ պատասխանածներին  շնորհվեցին «Էրազմուս+ փորձագետի» վկայականներ:

[ngg src=”galleries” ids=”103″ display=”basic_slideshow” pauseonhover=”0″ arrows=”1″ show_thumbnail_link=”0″] 

Հրապարակված է․Նորություններ