Որոնել

+
COIMBRA խմբի կրթաթոշակային ծրագիր երիտասարդ հետազոտողների համար

COIMBRA խմբի համալսարանները առաջարկում են կարճաժամկետ այցեր Եվրոպական հարևանության բարձրագույն ուսումնական հաստատությունների երիտասարդ հետազոտողների համար: Այս կրթաթոշակային ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել գիտնականներին իրականացնելու հետազոտություններ, որով նրանք զբաղվում են իրենց հաստատություններում, և օգնել նրանց հաստատել գիտական և հետազոտական կապեր:

Իրավասու երկրներն են` Ալբանիա, Ալժիր, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Եգիպտոս, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, Վրաստան, Իսրայել, Ղազախստան, Կոսովո, Կիրգիզստան, Լիբանան, Լիբիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Մարոկկո, Պաղեստինյան Իշխանություն, Սերբիա, Սիրիա, Տաջիկստան, Թունիս, Թուրքմենստան, Ուկրաինա և Ուզբեկստան:

Ծրագիրը նախատեսված է երիտասարդ գիտնականների համար, ովքեր ծնվել են 1985 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո: Դիմորդները պետք է լինեն վերոնշյալ իրավասու երկրների քաղաքացիներ և բնակիչներ, վերոնշյալ իրավասու երկրների համալսարանների կամ դրան համարժեք բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակազմի անդամներ, ինչպես նաև ունենալ հետդոկտորի կամ համարժեք կարգավիճակ (չնայած որոշ հաստատություններ կարող են առաջարկել հնարավորություններ դոկտորական ուսանողների համար ևս): 

Դիմումների վերջնաժամկետ՝ 2020 թ. ապրիլի 30:

Առցանց դիմում հայտը կարող եք գտնել այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմե՛ք Աննա Քվիքին` quici@coimbra-group.eu

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2020թ