Որոնել

Տեմպուսի «ARMENQA» ծրագրի միջազգային համաժողով

Տեմպուսի «ARMENQA» ծրագրի շրջանակներում ս․ թ․ մարտի 3-4-ին Խաչատուր Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի կունենա «Որակավորումների Ազգային Եվ Ոլորտային Շրջանակաների Իրականացման Հիմնախնդիրները ՀՀ Բարձրագույն Կրթության Համակարգում» խորագրով միջազգային համաժողով:

«ARMENQA»-ն եռամյա ազգային ծրագիր է, որն ուղղված է Հայաստանում ազգային և սեկտորիալ որակավորումների շրջանակի իրագործմանը: Ծրագրի համակարգողն է Շվեդիայի Լինշոփինգ համալսարանը: Ազգային մակարդակում ծրագիրը համակարգվում է Երևանի պետական համալսարանի և Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից: Ծրագրին մասնակցում են նաև 11 բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Միջոցառման օրակարգը կարող եք տեսնել այստեղ:

«ARMENQA» ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել այստեղ՝  http://armenqa.am/

Հրապարակված է․Նորություններ