Որոնել

Ակնկալվող կրթական վերջնարդյունքների համապատասխանեցումը դասավանդման/ուսումնառության և գնահատման ձևերին» խորագրով աշխատաժողով

Ս.թ. փետրվարի 18-19-ը Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (Թումանյան 42փ., գլհավոր մասնաշենք, 2-րդ հարկ, նիստերի փոքր դահլիճ) կանցկացվի «Ակնկալվող կրթական վերջնարդյունքների համապատասխանեցումը դասավանդման/ուսումնառության և գնահատման ձևերին» խորագրով աշխատաժողովը: Միջոցառումը կկազմակերպվի Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների Հայաստանյան փորձագիտական թիմին տեխնիկական աջակցության առաքելության շրջանակներում Եվրահանձնաժողովի Կրթության, աուդիովիզուալ միջոցների և մշակույթի գործադիր գործակալության աջակցությամբ։

Աշխատաժողովը կվարի տկն. Կառեն Մ. Լաուրիստենը (http://pure.au.dk/portal/en/kml@asb.dk), ով բարձրագույն կրթության ոլորտում դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդների բարձրակարգ մասնագետ է։ Նա աշխատում է Դանիայի Օրհուսի (Aarhus) համալսարանի Դասավանդման և ուսումնառության կենտրոնում։

Մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ձեռք բերելու դասընթացի կրթական վերջնարդյունքները դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդներով ապահովելու ժամանակակից պահանջներին համապատասխանող հմտություններ և անմիջապես փորձարկելու պատրաստի դասընթացների օրինակով։

Տես օրակարգն այստեղ

Հրապարակված է․Նորություններ