Որոնել

Էրազմուս+ HERITAG ծրագրի մեկնարկային հանդիպում

2016 թ. փետրվարի 02-03-ին Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ HERITAG ծրագրի (Բարձրագույն կրթություն միջդիսցիպլինար բարեփոխումներ տուրիզմի կառավարման և կիրառական աշխարհագրա-տեղեկատվական տեխնոլոգիաների (GIS) ուսումնական ծրագրերում) մեկնարկային հանդիպումը:
Հանդիպման ընթացքում HERITAG կոնսորցիումի բոլոր գործընկերներին ներկայացվեցին ծրագրի հիմնական նպատակներն ու գործունեությունը, ընդհանուր կառավարման խնդիրները, ինչպես նաև քննարկվեցին ֆինանսական և տեխնիկական հարցեր: Յուրաքանչյուր գործընկեր համառոտ ներկայացրեց իր կազմակերպություն և ծրագրի համակարգող  Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի պրոֆեսոր Լուիս Ա․ Ռուիզը ներկայացրեց աշխատանքային փաթեթներն ու առաջիկա գործունեությունը:

HERITAG ծրագրի նպատակն է խթանել բարձրագույն կրթության միջդիսցիպլինար ոլորտի բարեփոխումները և մշակել մագիստրոսական ու շարունակական կրթական ծրագրեր՝ GIS-ի կիրառման միջոցով զարգացնելու մշակութային ժառանգության փաստաթղթավորումը, զբոսաշրջության կառավարումն ու ձեռներեցությունը։ Միջոցառումը եզրափակվեց  ծրագրային ուղեցույցի մշակման,  Հայաստանում և Վրաստանում շահագրգիռ կողմերի ներգրավմամբ  ծրագրային խորհրդատվական մարմինների հաստատման  և մշակութային զբոսաշրջության ոլորտում կարիքների վերլուծության մասին քննարկումներով:

HERITAG ծրագրի հիմնական ակնկալվող արդյունքներն են՝

  • մշակութային ժառանգության և զբոսաշրջության ոլորտում GIS-ի կիրառմամբ միջդիսցիպլինար մագիստրոսական մասնագիտացումների ստեղծում, 
  • մարքեթինգային և ձեռնարկատիրական հմտությունների ինտեգրման իջոցով տուրիզմի և տեխնոլոգիական ոլորտների համախմբում,  
  • GIS-ը և տուրիզմը խթանող տեխնոլոգիական կենտրոնների (GTTC) հիմնում գործընկեր երկրներում,
  • Հայաստանի և Վրաստանի բուհերում GIS լաբորատորիաների ստեղծում կամ բարելավում, 
  • միջդիսցիպլինար վերապատրաստման մոդուլների մշակում, 
  • GIS ոլորտի ակադեմիական աշխատակազմերի կարողությունների զարգացում զբոսաշրջության կառավարման և ձեռներեցության ոլորտներում,
  • միջբուհական կապերի ամրացում վարչական մակարդակում, ինչպես նաև բուհ-հասարակություն կապի խթանում:

HERITAG ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ կարելի է գտնել Հայաստանյան հաստատությունների մասնակցությամբ Էրազմուս+ Կարողությունների զարգացմանը միտված ընթացիկ ծրագրերի  ցանկում։

Հրապարակված է․Նորություններ