Որոնել

Ժան Մոնե Գործողությունների տեղեկատվական հանդիպում

Ս.թ. փետրվարի ​4​-ին Ռուս-​հայկական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում ակադեմիական շահառուներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու Էրազմուս+ ծրագրի Ժան Մոնե Գործողություններին դիմելու նախապայմաններին և տալու իրենց հուզող հարցերը: 

Ժան Մոնեն ուղղված է խթանելու դասավանդումն ու հետազոտությունը Եվրոպական Միության ուսումնասիրությունների ոլորտում և այս շրջանակներում տրամադրվում է դրամաշնորհ, որը հնարավորություն է ընձեռում բուհերի ակադեմիական աձնակազմի ներկայացուցիչներին նաև մշակելու 40-ժամյա կարճաժամկետ մոդուլներ, որոնք պետք է դասավանդվեն 3 հաջորդական տարիների ընթացքում:

Առարկայական առաջնահերթ ոլորտներն են՝

  • ԵՄ և համեմատական տարածաշրջանային ուսումնասիրություններ (EU and Comparative Regionalism Studies)
  • ԵՄ հաղորդակցության և տեղեկատվության ուսումնասիրություններ (EU Communication and Information Studies)
  • ԵՄ տնտեսագիտական ուսումնասիրություններ (EU Economic Studies)
  • ԵՄ պատմական ուսումնասիրություններ (EU Historical Studies)
  • ԵՄ միջմշակութային ուսումնասիրություններ (EU Intercultural Dialogue Studies)
  • ԵՄ միջդիսցիպլինար ուսումնասիրություններ (EU Interdisciplinary Studies)
  • ԵՄ միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն (EU International Relations and Diplomacy Studies)
  • ԵՄ իրավագիտական ուսումնասիրություններ (EU Legal Studies)
  • ԵՄ քաղաքական և վարչական ուսումնասիրություններ (EU Political and Administrative Studies)

Ժան Մոնե Գործողություններին կարող են դիմել նաև  ԵՄ ուսումնասիրությունների թեմային առնչվող հարակից առարկայական ոլորտների (հասարակագիտություն, փիլիսոփայություն, կրոնագիտություն, աշխարհագրություն, գրականություն, արվեստ, շրջակա միջավայրի ուսումնասիրություն, և այլն) ակադեմիական ներկայացուցիչներ:

Դրամաշնորհին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 25-ը:

Հանդիպման  օրակարգն՝ այստեղ։

Ժան Մոնե Գործողությունների մասին պրեզենտացիան հասանելի է այստեղ:

Առավել մանրամասն տեղեկատվություն Ժան Մոնե Գործողությունների մասին կարող եք գտնել  Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կայքում և Էրազմուս+ ծրագրի ուղեցույցում (192-221 էջեր)։

[nggallery id=96 template=caption]

Հրապարակված է․Նորություններ