Տեմպուսի մշտադիտարկում և Էրազմուս+ տեղեկատվական հանդիպում Գորիսի պետական համալսարանում
Ս․թ․ մայիսի 26-27-ին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի աշխատակիցներ Լանա Կառլովան և Էդիթ Սողոմոնյանը այցելեցին Գորիսի պետական համալսարան (ԳՊՀ)։ Էրազմուս+-ի ներկայացուցիչները հանդիպեցին ԳՊՀ նորանշանակ ռեկտոր Արտուշ Ղուկասյանին `քննարկելու Գորիսի պետական համալսարանում Տեմպուսի 2՝ ավարտված և ընթացիկ (ARARAT և MAHATMA) և Էրազմուս+-ի 2 նոր (LNSS և HERITAG) ծրագրերի զարգացումներն ու կարիքները: Տեմպուսի Cap4Com (2011-2014թթ.) ծրագրի շրջանակներում մայիսի 26-ին տեղի ունեցավ մշտադիրակում ԳՊՀ աշխատանքային թիմի ներկայացուցիչների հետ, որն ուղղված էր բուհում ծրագրի ձեռքբերումների բացահայտմանն ու կայունությանը։ Հանդիպումը թիմին հնարավորություն ընձեռեց ներկայացնելու Cap4Com ծրագրի՝ երեք տարիների համագործակցության ընթացքում գրանցված արդյունքները:
Հաջորդ օրը՝ մայիսի 27-ին, տեղական շահառուները տեղեկացվեցին Էրազմուս+ ծրագրի և մասնավորապես` Էրազմուս+-ի 2016թ. առաջարկների ներկայացման մրցույթի մասին։ Տեղեկատվական հանդիպումը ուղղված էր ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածին առնչվող մի շարք գործողությունների ներկայացմանը, այն է` Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, Միջազգային կրեդիտային շարժունություն և Ժան Մոնե Գործողություններ։
Էրազմուս+ տեղեկատվական հանդիպմանը մասնակցեցին Գորիսի պետական համալսարանի ղեկավարությունը, վարչական և դասախոսական անձնակազմն, ինչպես նաև Սյունիքի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործատուներ:
Պրեզենտացիաներ:
Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, Լանա Կառլովա
Միջազգային կրեդիտային շարժունություն/ Ժան Մոնե Գործողություններ, Էդիթ Սողոմոնյան
[nggallery id=97 template=caption]