Որոնել

«Կրթության ուսանողակենտրոն մոտեցում» աշխատաժողով Գորիսում Էրազմուս+ ԲԿԲՓ Մերի Հայրապետյանի հետ

Էրազմուս+ ծրագրի Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Մերի Հայրապետյանը ս.թ. մայիսի 28-ին այցելեց Գորիսի պետական համալսարան։ Այցի նպատակը  խորագրով աշխատաժողովի կազմակերպումն էր։ Աշխատաժողովն ուղղված էր ընդգծելու դասավանդման գործընթացում նորամուծությունների ներդրման կարևորությունը, ինչպես նաև պարզելու ուսումնառության դասախոսակենտրոն և ուսանողակենտրոն մոդելների միջև առկա տարբերությունները։ Հարկ է նշել, որ ուսանողակենտրոն ուսումնառության ու դասավանդման խթանումը Բոլոնիայի գործընթացի կարևորագույն նպատակներից է։

Դրա ներդրմանն ու աջակցմանն են ուղղված գործընթացում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունները։ 2015թ. ընդունված Երևանյան կոմյունիկեն կրկին ընգծում է ուսանողակենտրոնության անհրաժեշտությունը։ Աշխատաժողովի ընթացքում ուսանողներին ներկայացվեց ուսանողակենտրոն ուսումնառության հիմնական բաղադրիչները։ Թեմայի մասին առավել խորքային պատկերացում կազմելու համար ուսանողները մասնակցեցին իրավիճակային դերախաղի, ապա ներկայացրեցին ուսանողակենտրոնության մասին սեփական մտքերն ու փորձեցին ստեղծել ուսումնառության իդեալական մոդելը։

Պրեզենտացիային կարող եք ծանոթանալ այստեղ։

Հրապարակված է․Նորություններ