Վարպետության դասեր ՏԵՄՊՈՒՍ-ի DESIRE ծրագրի շրջանակներում
ՏԵՄՊՈՒՍ-ի DesIRE («Ինովացիոն վիրտուալ մոտեցումների կիրառմամբ ներկառուցվող համակարգերի վերաբերյալ դասընթացների մշակումը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում գիտության, կրթության և արդյունաբերության ինտեգրման համար», http://tempus-desire.eu/) ծրագրի շրջանակում ս․թ մայիսի 23-ից 27-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անց են կացվելու վարպետության դասեր: Բելգիայի, Սլովակիայի, Ուկրաինայի և Վրաստանի գործընկեր համալսարանների փորձագետները վարելու են վարպետության դասեր ներկառուցվող համակարգերի ոլորտում: