Որոնել

Տեղեկատվական հանդիպում՝ Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության վերաբերյալ (առցանց)

Դեկտեմբերի 13-ին, ժ. 14:00 առցանց եղանակով տեղի կունենա Էրազմուս+ «Կարողությունների զարգացում Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում» գործողության վերաբերյալ տեղեկատվական հանդիպում, որի «Էրազմուս+ տեղեկատվական օրեր 2023» միջոցառումների շարքի հերթական հանդիպումն է։

Այս անգամ թիրախում են ՄԿՈւ հաստատությունները, ինչպես նաև հասարակական և այլ կազմակերպություններ, որոնք որևէ կերպ առնչվում են ՄԿՈւ ոլորտի հետ և կարող են համագործակցել նախագծի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում մասնակիցները կստանան տեղեկատվություն Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության վերաբերյալ, մասնավորապես՝

  • ֆինանսավորման ինչպիսի հնարավորություններ է առաջարկում Էրազմուս+-ը ՄԿՈւ ոլորտի ներկայացուցիչներին,
  • որոնք են ծրագրին դիմելու հիմնական պայմանները,
  • ինչպիսի նախագծային գաղափարներ կարելի է կազմել և դիմել ֆինանսավորման,
  • որտեղից սկսել և ինչ քայլերով առաջ շարժվել,
  • ինչպես գտնել գործընկերներ,
  • և իհարկե մասնակիցները հնարավորություն կունենան ուղղելու իրենց հարցերը խոսնակներին։

Բացի դա՝ մասնակիցները բացառիկ հնարավորություն կունենան նախապատրաստվել դեկտեմբերի 20-ին կայանալիք «Կոնտակտային սեմինար Սերբիայի և Հայաստանի ՄԿՈւ-ների միջև» օնլայն հանդիպմանը, որի ընթացքում կունենան պոտենցիալ հնարավորություններ՝ եվրոպացի գործընկերների հետ ծանոթանալու, կապեր ստեղծելու և առաջիկայում համատեղ նախագծերի մեջ ներգրավվելու։

Տեղեկատվական հանդիպման օրակարգը հասանելի է ստորև։[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ՝ հետևյալ հղմամբ։

Հրապարակված է․Նորություններ 2023թ․