Նեթվորքինգային հանդիպում` Սերբիայի և Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների միջև
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը Սերբիայում Էրազմուս+ ազգային գործակալության հետ համատեղ կազմակերպում է «Նեթվորքինգային հանդիպում` Սերբիայի և Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների միջև», որը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժ․ 14:00 առցանց ձևաչափով։
Հանդիպման ընթացքում ՀՀ ՄԿՈւ հաստատությունները կունենան բացառիկ հնարավորություն՝
- ծանոթանալ երկու երկրներում ՄԿՈւ ոլորտի կարիքներին և առանձնահատկություններին,
- իմանալ ավելին Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության պահանջների և դիմելու կարգի վերաբերյալ,
- ներկայացնել իրենց ՄԿՈւ հաստատության կարիքները և համագործակցության շրջանակները,
- հաստատել գործընկերային կապեր Սերբիայի ՄԿՈւ հաստատությունների հետ, ինչպես նաև քննարկել նախագծի գաղափարներ։
Հանդիպումը անցկացվելու է անգլերենով և հայերենով՝ համաժամանակյա թարգմանությամբ։
Օրակարգը հասանելի է ստորև։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հանդիպմանը հնարավոր է մասնակցել հետևյալ երկու տարբերակներից մեկով․
Ա․ մասնակցել հանդիպմանը և պրեզենտացիայով ներկայացնել Ձեր ՄԿՈւ-ն (գրանցումը՝ մինչ դեկտեմբերի 14-ը ներառյալ),
Բ. մասնակցել հանդիպմանը միայն որպես ունկնդիր, առանց որևէ պրեզենտացիա ներկայացնելու (գրանցումը՝ մինչ դեկտեմբերի 18-ը ներառյալ)։
Ա տարբերակը ընտրած մասնակիցներից կընտրվեն մի քանիսը, որոնց հնարավորություն կտրվի հանդիպման ընթացքում շատ հակիրճ ներկայացնել իրենց ՄԿՈւ հաստատությունը, գործունեության ոլորտը, կարիքները և առկայության դեպքում նախագծի հետ կապված գաղափարները։
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ հետևելով վերևում նշված վերջնաժամկետներին։