Որոնել

Շենգեն գոտի մուտքի կարճաժամկետ արտոնագրերի վերաբերյալ հանրային խորհրդատվություն

2017թ նոյեմբերի 24-ից մինչև 2018 թ. փետրվարի 2-ը Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում է միանալ դեպի Շենգեն գոտի մուտքի արտոնագրերի վերաբերյալ հանրային խորհրդատվությանը, որը հասանելի է ստորև հղումով՝ https://ec.europa.eu/info/consultations/modernising-eus-common-visa-policy_en:

Նախաձեռնության նպատակն է հավաքել շահագրգիռ քաղաքացիների և կազմակերպությունների տեսակետներն ու մտահոգությունները Շենգեն վիզաներին (մինչև 90 օր) դիմելու գործընթացի վերաբերյալ:

Հանձնաժողովը հատկապես հետաքրքրված է վերջին 5 տարիների ընթացքում Շենգեն վիզա ստանալու համար դիմած անձանց փորձով
Խորհրդատվության արդյունքների հիման վրա ԵՀ-ն կփորձի բարելավել միգրացիայի, անվտանգության և սահմանների կառավարման ընթացիկ կարգերը, ինչը կնպաստի մուտքի արտոնագրերի դյուրինացմանն և առանց կարճաժամկետ վիզայի առևտրի, զբոսաշրջության, մարդկանց հետ շփումների նպատակով ճանապարհորդելու հնարավորությանը։

Մասնակցեք հարցմանը, բարձրաձայնեք ձեր խնդիրները և լայնորեք տարածեք։ 

Հրապարակված է․Նորություններ