Էրազմուս+ Բարձրագույն Կրթության Բարեփոխումների Փորձագետների Ամփոփիչ Տեղեկատվական Սեմինար
2017թ․ դեկտեմբերի 22-ին Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) ազգային թիմը Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում կազմակերպեց «Բարձրագույն կրթություն 2017. քաղաքականության բարեփոխումներ, բիզնես, սոցիալական ներգրավվածություն և որակի մշակույթ» թեմայով ամենամյա տեղեկատվական սեմինարը: Սեմինարին քննարկվեցին հետևյալ թեմաները`
- Համալսարանական կրթություն և ձեռներեցություն. կազմակերպական մարտահրավերներ
- Որակի մշակույթը գործողության մեջ. շոտլանդական համալսարանների փորձը
- ԵՄ-ն և նրա հարևանության երկրները. Բարձրագույն կրթության քաղաքականությունը և համագործակցության հեռանկարները
- ECTS (կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի) ուղեցույցը հայերեն լեզվով
- 2017 թ.-ի ընթացքում ԲԿԲՓ հայաստանյան խմբի անդամների գործունեության ընդհանուր նկարագիրը
Մասնակիցների թվում էին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայբուսակ համալսարանի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Եվրասիա միջազգային համալսարանի, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի որակի ապահովման և միջազգային հարաբերությունների բաժինների վարչական աշխատակիցները: Սեմինարն առաջացրել էր նաև ոչ ակադեմիական գործընկեր հաստատությունների հետաքրքրությունը, ինչպիսիք են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության բարձրագույն կրթության որակավորման հանձնաժողովը, Հանրապետական մանկավարժական-հոգեբանական կենտրոնը և «Երիտասարդական գաղափարներ» ՀԿ-ի կողմից:
Ամենամյա տեղեկատվական սեմինարի պրեզենտացիաներն ու լուսանկարները հասանելի են հետևյալ հղումով՝ https://www.dropbox.com/sh/wcyx8t7esi1cxw3/AAD_i-hAwJhAm7vkcy2uV3Ava?dl=0