Էրազմուս Մունդուս շրջանավարտների գործունեության 2017թ հետազոտության արդյունքները
Հրապարակվել է 2017թ-ի հետազոտությունը՝ ուղղված Էրազմուս Մունդուս (ԷՄ) համատեղ մագիստրոսական ծրագրերի շրջանավարտների գործունեությանը: Հետազոտության հիմնական նպատակն է աջակցել Եվրոպակա հանձնաժողովին պարզել համատեղ մագիստրոսական ծրագրերի ազդեցությունը ուսանողների և շրջանավարտների վրա, և հայտնաբերել այն գործոնները, որոնք նպաստում են ԷՄ շրջանավարտների անձնական և մասնագիտական զարգացմանը:
Հետազոտությունը հիմնված է 1740 ԷՄ ուսանողների և շրջանավարտների պատասխանների հիման վրա՝ նպատակ ունենալով գնահատել վերջիններիս առաջարկված համատեղ մագիստրոսական ծրագրերի շարժունության և դասընթացների որակը։
Ստորև՝ ԷՄ շրջանավարտների գործունեության 2017թ հետազոտության կարևոր առանձնահատկությունները։
- ԷՄ համատեղ մագիստրոսական ծրագրերի մեծագույն դրական ազդեցությունը նկատելի է ուսանողների և շրջանավարտների միջմշակութային կարողությունների զարգաման վրա։
- Ավարտելուց հետո գործ փնտրողների մեծ մասը գտել է աշխատանք նախընտրելի վայրում (89.2%) 6 ամսվա ընթացքում (79.3%)։
- Շրջանավարտների 57.7%-ն աշխատանք է գտել հայրենիքում, իսկ 29.7%-ը`ԵՄ-ում:
- Գործազուրկ շրջանավարտների համար ամենախնդրահարույցը ԵՄ մուտքի արտոնագրի կամ աշխատանքի թույլտվության հարցերն են, իսկ 15.9% -ի համար (ընդամենը 13 շրջանավարտ)՝ համատեղ մագիստրոսական աստիճանների ճանաչումը։
- Շրջանավարտների 66.8%-ը նշում է, որ ԷՄ համատեղ մագիստրոսական ծրագրերն իրենց լավ են նախապատրաստել աշխատաշուկայի և կարիերայյի համար, և ընդամենը 8.4%-ը հակառակն կարծիքի է:
Ամփոփելով, հարցման արդյունքները մատնանշում են, որ շրջանավարտները հիմնականում գոհ են և հաջողություն ունեն աշխատանքի շուկայում, թեև ունեն կարիերայի կողմնորոշման հստակ պահանջ:
2017թ-ի հետազոտությունն ամբողջապես, ինչպես նաև նախորդ տարիների (2016թ, 2015թ, 2012-2013թթ և այլն) ուսումնասիրությունները (անգլերեն լեզվով) կարող եք ներբեռնել այստեղից՝ http://ow.ly/6MJl30hoUUj