«Մունդուս Talks» նախագիծ․ վեբինարների շարք Էրազմուս Մունդուս հայ կրթաթոշակակիրների հետ
Հաշվի առնելով ՔՈՎԻԴ-19 համաճարակի արդյունքում առաջ եկած սահմանափակումները և Էրազմուս Մունդուս հայ կրթաթոշակակիրների վրա ուշադրությունը հրավիրելու համար առցանց պլատֆորմների առկայությունը, 2020թ․ մայիս ամսին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը մեկնարկել է մի նոր նախագիծ, որը բաղկացած է «Mundus Talks» խորագրով թեմատիկ վեբինարների շարքից:
Ծրագրի գաղափարը լայնորեն քննարկվել է Էրազմուս Մունդուս հայ համայնքի անդամների հետ։ Այն համակարգվել է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի կողմից՝ ելնելով նաև վերջինիս՝ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսի ծրագրերի վերաբերյալ խորհրդատվությունների, տեղեկատվական արշավների և մինչ մեկնման կողմնորոշման սեմինարների իրականացման հարուստ փորձից։ Ծրագրի պատասխանատուներ Էդիթ Սողոմոնյանը (Էրազմուս Մունդուս MA LLL ծրագրի 2010-2012թթ շրջանավարտ) և Անի Թորոսյանը նախագծել են վեբինարի ձևաչափը և դրա տեխնիկական բնութագրերը, ընտրել են առաջին խոսնակներին և նրանց հետ համատեղ մշակել Էրազմուս Մունդուս ծրագրերի վերաբերյալ ամենապահանջարկված թեմաները:
Առաջին վեբինարը մեկնարկեց 2020 թ.-ի մայիսի 18-ին՝ հյուրընկալով Էրազմուս Մունդուս կրթաթոշակակիր ուսանողներ Տաթև Դերզյանին (EPS ծրագրի ուսանող, 2019-2021թթ) և Վահե Զարգարյանին (EmLex ծրագրի ուսանող, 2018-2020թթ), որոնք խոսեցին ճիշտ մագիստրոսական ծրագիր ընտրելու, այն աշխատաշուկայի պահանջներին և հետագա կարիերայի հեռանկարներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ քայլերի մասին: Բանախոսները մագիստրոսական ծրագրերի շրջանակներում կացության և վիզաների խնդիրների վերաբերյալ կարևոր խորհուրդներ տվեցին նաև արդեն իսկ հետընտրական փուլում գտնվող հաջողակ դիմորդներին, ինչպես նաև քննարկեցին Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթության ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության բաղադրիչները:
Առաջին վեբինարի տեսաձայնագրությունը դիտեք ստորև։
Նախորդ վեբինարի հաջողությամբ ոգեշնչված՝ Էրազմուս+ գրասենյակի Ծրագրի պատասխանատուները հավաքագրել են նաև այլ մունդուսցի ուսանողների թեմատիկ առաջարկներն՝ ուղղված թե՛ համատեղ մագիստրոսական ծրագրերի հնարավոր դիմորդներին և թե՛ նրանց, ովքեր նախկինում փորձել են դիմել, սակայն ձախողել են։
2020թ․ հունիսի 12-ին՝ «Մունդուս Talks 2» ծրագրի շրջանակներում, Անի Համբարձումյանը (Էրազմուս Մունդուս CLE ծրագրի ուսանող, 2018-2020թթ.) խոսեց մոտիվացիոն նամակ կազմելու և Էրազմուս Մունդուս ծրագրերի պահանջներին համապատասխանող երաշխավորագրեր ստանալու նրբությունների մասին։ Նա օգտակար խորհուրդներ տրամադրեց Էրազմուս Մունդուսով հետաքրքրվող բոլոր անհատներին և ուղիղ եթերում պատասխանեց վեբինարի մասնակիցների բոլոր հարցերին։
Երկրորդ վեբինարի տեսաձայնագրությունը դիտեք ստորև։
Նշում. Վեբինարների այս լավ ավանդույթը կառուցվածքային և օգտակար ձևաչափով շարունակելու նպատակով Էրազմուս+ գրասենյակը ընդունում է «Մունդուս Talks» այլ վեբինարի նոր թեմատիկ առաջարկներ։ Պարզապես անհրաժեշտ է ուղարկել մեզ Ձեր կարիքների և ցանկությունների վրա հիմնված թեմատիկ առաջարկները program@erasmusplus.am էլ. հասցեին կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին (հաղորդագրության տեսքով):