«Կրթությունը 21րդ դարում» Էքսպո 2016
InterExpo կազմակերպությունը ս.թ. մարտի 30-ից ապրիլի 1-ը Մելիք Ադամյան 1 հասցեում գտնվող ՀՀ Կառավարության շենքում կազմակերպել էր «Կրթությունը 21րդ դարում» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը գործեց մարտի 30-ին և 31-ին ժամը 10:00-18։00-ը, իսկ ապրիլի 1-ին ժ 10։00-16։00-ը։
Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակին հատկացված էր առանձին տաղավար, որտեղ ներկայացվեցին Եվորպական Հանձնաժողովի Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության հատվածին առնչվող հնարավորությունները։
Մարտի 30-ին (ժամը 14:00-ին) և մարտի 31-ին (ժամը 14:00-ին) Եվրապայում կրթություն ստանալ ցանկացողները «Էրազմուս+» տաղավարում մասնակցեցին «Էրազմուս+. Կրթություն Եվրոպայում» թեմայով պրեզենտացիային, որը հասանելի է այստեղ: