Որոնել

Էլեկտրոնային հարթակ հարևանության երկրների համար

Եվրոպայի քոլեջի Նատոլինի կամպուսը Եվրոպական ինտեգրման գործընթացի, Եվրոպայի մշակութային և պատմական ժառանգության և ԵՄ քաղաքականությունների էվոլյուցիայի մասին գիտելիքների ամրապնդմանն ուղղված իր առաքելությամբ ստեղծել է եզակի էլեկտրոնային հարթակ՝ www.eufor neighbourhood.eu:

Այս համապարփակ նախագիծը ներառում է և ամրապնդում է հասկացությունը ԵՄ տարբեր քաղաքականությունների մասին և առաջարկում է անվճար ուսումնական լուծումների լայն տեսականի՝

1) Հեռավար ուսուցման բաղադրիչը, որը բաղկացած է 10 գիտելիքների վրա հիմնված էլեկտրոնային ուսուցման դասընթացներից և 5 հմտությունների զարգացման վրա հիմնված դասընթացներից:
2) Տեղեկատվական տվյալների համակարգ ԵՄ, ԵՀՔ, ԵՄ-ԵՀՔ հարաբերությունների շուրջ հանրային տեղեկատվության և փաստաթղթերի, ինչպես նաև լավագույն փորձի ներկայացմամբ:
3) Առցանց փորձագիտական Ֆորում, որը հնարավորություն է տալիս մասնակիցներին քննարկումներ և փոխանակումներ անցկացնելու փորձառու մասնագետների և գիտնականների հետ:

Բացի այդ, առցանց բաղադրիչը ուղեկցվում է մի շարք առերես նիստերով/սեմինարներով էլեկտրոնային հարթակի 150 լավագույն մասնակիցների համար (75-ը ԵՀՔ արևելքից և 75-ը ԵՀՔ հարավից), որոնք տեղի կունենան Լեհաստանում 2016 թ. օգոստոսի վերջին: Մասնակցությունը, ինչպես նաև վերապատրաստման նյութերը, անվճար են (այդ թվում ` բնակության և ճամփորդական ծախսերը):

Հրապարակված է․Նորություններ