Որոնել

Էրազմուս+ MARUEEB ծրագրի գործընկերների հանդիպում Երևանում

Ս․թ․ մայիսի 2-6-ը  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա Էրազմուս+ MARUEEB ծրագրի գործընկերրների երևանյան հանդիպումը։ MARUEEB  (Master Degree in Innovative Technologies in Energy Efficient Buildings for Russian & Armenian Universities and Stakeholders) ծրագրի ընդհանուր նպատակն  է Ռուսաստանի 3 և Հայաստանի 2 համալսարաններում ստեղծել  էներգաարդյունավետ շենքերում նորարարական տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված նոր մագիստրոսական ծրագրեր, որոնք ուղղված կլինեն շրջանավարտների՝ բնապահպանության և «կանաչ շենքերի» պահմպանման բնագավառում տեխնոլոգիական  հմտությունների  զարգացմանն՝ համաձայն ուսումնառության վերջնարդյունքների:

Հանդիպման ընթացքում գործընկերները կքննարկեն այն ծրագրային քայլերը, որոնք անհրաժեշտ են հայաստանյան և ռուսաստանյան բուհերում  բնապահպանության ու էներգաարդյունավետ շենքերի կառուցման ոլորտում արդյունավետ ուսումնական ծրագրերի զարգացման և նոր որակավորումների  ձևավորման համար՝ ելնելով աշխատաշուկայի պահանջներից:

Հրապարակված է․Նորություններ