Որոնել

Թափուր աշխատատեղի հայտարարություն

Պաշտոն՝ Ծրագրի մենեջեր

Սկիզբ՝ սեպտեմբեր, 2024թ․

Տևողություն՝ 1 տարի, հնարավոր երկարացմամբ

Բեռնվածք՝ կես դրույք

Վայր՝ ք․ Երևան, հեռավար (համակցված)

Հաջողակ թեկնածուն պատասխանատու կլինի հետևյալ գործառույթների իրականացման և համակարգման համար.

  • նպաստել Էրազմուս+ ծրագրի առաջխաղացմանը, Էրազմուս+ նախագծերի զարգացումների մասին տեղեկատվության տարածմանը բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների և բոլոր շահագրգիռ կողմերի շրջանակներում,
  • մասնակցել տեղեկատվական արշավների և վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը, կատարել նախագծերի կառավարման անհրաժեշտ գործառույթներ,
  • աջակցել պոտենցիալ դիմորդներին՝ տրամադրելով խորհրդատվություն բոլոր անհատներին և կառույցներին, որոնք ցանկանում են դիմել Էրազմուս+ ծրագրի՝ բարձրագույն և մասնագիտական կրթության ոլորտում առաջարկվող դրամաշնորհային հնարավորություններին, ինչպես նաև օգնություն ցուցաբերել գործընկերների որոնման հարցում,
  • աջակցել դրամաշնորհատերերին և ալ գործընկերներին` ըստ դրամաշնորհային պայմանագրերի պահանջների, ինչպես նաև ապահովել Հայաստանում իրականացվող Էրազմուս+ կարողությունների զարգացման ընթացիկ և ավարտված նախագծերի արդյունքների տարածումն ու հետևել դրանց կայունությանը,
  • ապահովել Հայաստանի բարձրագույն և մասնագիտական կրթական հաստատությունների կողմից իրականացվող Էրազմուս+ նախագծերի շուրջ հետադարձ կապը ճեպազրույցների, գրառումների, ինչպես նաև հաշվետվությունների տեսքով,
  • աջակցել Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների գործունեությանը (ԲԿԲՓ),
  • աշխատել Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի վարքագծի կանոններին համապատասխան՝ հարգելով  գրասենյակի գործունեության կարգն ու ընթացակարգերը, մասնակցել հաշվետվությունների մշակմանը,
  • անհրաժեշտության պարագայում հաղորդակցվել Եվրոպական հանձնաժողովի Գործադիր գործակալության (EACEA), այլ Ազգային գրասենյակների, Ազգային գործակալությունների և բարձրագույն ու մասնագիտական կրթության ոլորտում գործող միջազգային և տեղական լիազոր մարմինների ու կառույցների հետ։

Պահանջներ՝

  • Համալսարանական դիպլոմ սոցիալական գիտությունների ոլորտում (օրինակ՝ կրթության կառավարում, միջազգային հարաբերություններ, հաղորդակցություն և այլն), նախապատվությունը կտրվի մագիստրոսի կոչում ունեցողներին,
  • 2-3 տարվա աշխատանքային փորձ հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունում (միջազգային նախագծերի կառավարման փորձը կդիտվի որպես առավելություն),
  • ՀՀ բարձրագույն կրթության համակարգի և կրթական քաղաքականության գերազանց իմացություն, Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթության զարգացումների և գործընթացների լավ իմացություն,
  • Աշխատանքային փորձ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի միջազգային նախագծերի պլանավորման և կառավարման ոլորտում,
  • Գերազանց վերլուծական հմտություններ,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ՝ գրավոր և բանավոր (զեկույցներ կազմելու, ծրագրի նպատակներն ու արդյունքները ներկայացնելու, համալսարանների և քոլեջների հետ կապ հաստատելու հմտություններ),
  • Հայաստանում և արտերկրում ազգային իշխանությունների, կրթական քաղաքականություն մշակողների, օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչների և բուհերի ու ՄԿՈւ հաստատությունների հետ ռազմավարական և դիվանագիտական հաղորդակցության կարողություն,
  • Համակարգչային գիտելիքներ և թվային գրագիտության (MS Office, Google Suite, WordPress (գրաֆիկական դիզայնի գործիքներին տիրապետելը կդիտարկվի որպես առավելություն)),
  • Անգլերենի գերազանց իմացություն (C1),
  • Ինքնուրույն աշխատելու ունակություն,
  • Հայաստանի ներսում ճանապարհորդելու պատրաստակամություն։

Ինչպես դիմել

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրությունը (Europass ձևաչափով) և մոտիվացիոն նամակն (անգլերենով) ուղարկել neo@erasmusplus.am էլ․ հասցեին մինչև ս․թ․ օգոստոսի 11-ը, ժ 19:00:  Էլեկտրոնային նամակի վերնագրում խնդրում ենք նշել «Application – Programme Manager» տեքստը։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ մինչև օգոստոսի 15-ը հաստատման նամակ և հարցազրույցի հրավեր կստանան միայն այն դիմորդները, որոնք կընդգրկվեն կարճ ցուցակում (shortlist):

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2023թ․