Որոնել

Տեղի ունեցավ ԲԿԲՓ ամենամյա համաժողովը

2023 թ․ դեկտեմբերի 4-5-ը Բարսելոնայի համալսարանում տեղի ունեցավ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների ամենամյա համաժողովը։

Հայկական պատվիրակության ներկայացուցիչներն էին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ Տիգրան Միքայելյանը (Հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի դեկան) և Գարեգին Համբարձումյանը (Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգային կապերի դեպարտամենտի պետ)։

Համաժողովի ընթացքում քննարկված հիմնական թեմաներն էին՝

  • Քովիդ-19-ի համավարակի ազդեցությունը կրթության վրա,
  • կրթության ոլորտում նորարարությունները,
  • միկրոորակավորման դասընթացների ստեղծումը,
  • կանաչ կրթության կարևորությունը,
  • 2024 թ․ տարեկան աշխատանքային ծրագիրը,
  • Եվրոպական բարձրագույն կրթության քաղաքականության մոտեցումները, և այլն։

Համաժողովի արդյունքները կարտացոլվեն կանաչ կրթության վերաբերյալ SPHERE-ի (Կենտրոնական աջակցություն բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներին) առաջարկների փաթեթում և ուղեցույցում, ինչպես նաև Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների տարեկան աշխատանքային պլաններում։

Հրապարակված է․Նորություններ 2023թ․