Որոնել

#Էրազմուսօրեր 2021

Այս տարի ամենամյա #Էրազմուսօրեր-ը կանցկացվեն 2021թ. հոկտեմբերի 14, 15 և 16-ին։ Միջազգային այս տոնակատարությունը ևս մեկ հնարավորություն է՝ ընդգծելու կրթական ծրագրերի բազմազանությունը Եվրոպայում և անդին։

Էրազմուս+ ծրագրի բոլոր շահակիցները (կրթական և վերապատրաստման հաստատություններ, ընկերություններ, հետազոտական կենտրոններ, աշխատանքային գործակալություններ, հասարակական կազմակերպություններ, և այլն) #Էրազմուսօրեր-ի շրջանակում կարող են կազմակերպել միջոցառումներ՝ տեղում խթանելով Էրազմուս+ ծրագիրը։

#Էրազմուսօրեր 2021-ի հիմնական շեշտը լինելու են սոցիալական ներառականությունը, թվային տրանսֆորմացիան, կայուն զարգացումն ու մասնակցությունը ժողովրդավարական կյանքին։ #Էրազմուսօրեր-ի մասնակիցները կարող են ներկայացնել ինչպես իրենց նախկին ծրագրերը, այնպես էլ՝ ապագային միտված լուծման առաջարկներով հանդես գալ։

Ծրագրի մասնակցության համար շահառուները կարող են պլանավորել միջոցառում(ներ) և գրանցել այն #Էրազմուսօրեր-ի պաշտոնական վեբ կայքում։ Գրանցումը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3zUO4Wg։ Հաշվի առնելով տիրող համաճարակային իրավիճակը՝ միջոցառումները կարող են լինել նաև առցանց։ Չափազանց կարևոր է միջոցառման մասին տեղեկատվության տարածման համար օգտագործել հաստատված Թվային հաղորդակցության փաթեթը, որը հասանելի է ստորև։

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2021թ