Որոնել

Էրազմուս Մունդուս կրթաթոշակային ծրագրերի կատալոգը թարմացվել է

Ուրախ ենք տեղեկացնել, որ 2021-2022թթ. ակադեմիական տարում կայանալիք Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակային ծրագրերի ցանկը թարմացվել է:

Յուրաքանչյուր տարի ծրագրերի մեծամասնությունն ընդունում է հայտադիմումներ հոկտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում: Ուսանողները կարող են դիմել առավելագույնը երեք կրթաթոշակային ծրագրի՝ իր իսկ կայքէջի միջոցով: Նշենք, որ հայաստանյան դիմորդների համար ուսումնառությունը պետք է տեղի ունենա կոնսորցիումի առնվազն երկու Ծրագրային երկրներում (բոլոր ուսանողները պետք է մասնակցեն նվազագույնը երկու շարժունության): Լրացուցիչ ուսումնական ժամանակահատվածը (օրինակ՝ հետազոտություն, պրակտիկա, թեզի նախապատրաստում) ուսանողը կարող է անցկացնել Ծրագրային կամ Գործընկեր երկրներում գործող համապատասխան կազմակերպություններում:

⇒Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակային ծրագրերի կատալոգում դուք կարող եք ֆիլտրել ծրագրերն ըստ մասնագիտական ոլորտի, երկրի, համալսարանի կամ այլ մասնակից կազմակերպության, և ընդունման տարվա: Սեղմելով ընտրված ծրագրի հապավման (4CTS+) վրա՝ կծանոթանաք ծրագրի վեբկայքին: Սեղմելով ծրագրի անվան վրա՝ կհայտնվեք Էրազմուս+ ծրագրի արդյունքների պլատֆորմում, որը մանրամասն նկարագրում է մագիստրոսական ծրագրերը և մշտապես թարմացվում է բուհերի կողմից:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ նոր ավելացված որոշ ծրագրերի կայքերը և նկարագրերը դեռևս գտնվում են մշակման փուլում և կավելացվեն առաջիկա շաբաթների ընթացքում:

Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝ 
https://erasmusplus.am/emjmds/

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2020թ