Ժան Մոնե «Իրավական մոտարկման լաբորատորիա/LegAL» (2019-2022թթ) Մոդուլի Մեկնարկը ԵՊԼՀՀ-ում
2019թ հոկտեմբերի 15-ին Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ 2019թ․ Էրազմուս+ առաջարկներ մրցույթում հաղթած Ժան Մոնե «Իրավական մոտարկման լաբորատորիա/LegAL» (2019-2022թթ) մոդուլի բացման արարողությունը։
Միջոցառման նպատակն էր շեշտարադրել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) համատեքստում իրավական մոտարկման գործընթացների կարևորությունը, ներկայացնել նոր Ժան Մոնե մոդուլը հնարավոր շահագրգիռ կողմերին և ողջունել մոդուլի ուսանողների առաջին հոսքը: Հրավիրված էին բանախոսներ Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, ՀՀ արդարադատության նախարարությունից, Հայաստանի ազգային Էրազմուս + գրասենյակից:
Հիմնական զեկուցողներից էր Կովկասի եվրոպական հետազոտությունների ասոցիացիայի նախագահ և «Եվրոպական ուսումնասիրությունները Կովկասում» գրքաշարի խմբագիր պրոֆեսոր Թոմաս Կրուսմանը, ով խոսեց Կովկասում իր հետազոտական թեմաների մասին, ի թիվս որոց՝ համեմատական, եվրոպական և միջազգային քրեական իրավունք, ինչպես նաև կոռուպցիա և իրավականն համապատասխանություն (compliance):
«Իրավական մոտարկման լաբորատորիա/LegAL» (2019-2022) Ժան-Մոնե մոդուլը նախատեսված է որպես ԵՄ իրավունքի և ԵՄ օրենսդրությունը տեղական իրավակարգի մեջ ներառելու մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքների կենտրոն: Վերջինիս նպատակն է շրջանավարտներին համապատասխան գիտելիքներով և հմտություններով ապահովելու, իրավական մոտարկման խնդիրների վերաբերյալ գիտական քննարկումներ խրախուսելու և պրակտիկ աշխատողներին մեթոդաբանական աջակցություն ցույց տալու միջոցով նպաստել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարմանը: Կրթական ծրագիրը համակարգվում է դոկտոր Աննա Խվորոստիանկինայի կողմից, ով ԵՊԼՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդու իրավունքների, դեմոկրատիայի և քաղաքագիտության ամբիոնի Իրավագիտության դոցենտն է։ Այն դասավանդվելու է դոկտոր Խվորոստյանկինայի ինչպես նաև ԵՄ իրավունքի և իրավական մոտարկման ոլորտի միջազգային մի շարք փորձագետների կողմից։
Մոդուլը բաղկացած է մի քանի տարրերից.
1․Իրավագիտության, քաղաքագիտության, հանրային կառավարման, եվրոպական ուսումնասիրությունների և այլ հարակից դիսցիպլինների ուսանողներին առաջարկվող և իրավաբանական կլինիկայի մոդելի վրա հիմնված Իրավական մոտարկման լաբորատորիա (LegAL) դասընթաց, որը ներառում է՝
ա. տեսական մաս՝ ԵՄ իրավունքի և իրավական մոտարկման տեության ու մեթոդաբանության վերաբերյալ ենթադասընթաց և,
բ. գործնական՝ նպատակ ունենալով զարգացնել պրակտիկ աշխատողների հմտություններն իրավունքի և քաղաքականության մշակման ոլորտներում:
2․ԵՄ օրենսդրության մոտարկման տեսական և մեթոդաբանական առանձին խնդիրների քննարկմանն ուղղված ամենամյա ամառային դպրոց, իրավական քազաքականության մշակման և իրականացման գործընթացում ներգրավված աշխատողների համար իրավական մոտարկման մեթոդաբանության վերաբերյալ ամենամյա սեմինարներ, «Հայկական իրավական համակարգի եվրոպականացում. Մարտահրավերներ և հեռանկարներ» հետազոտական նախագիծ և ոլորտի առաջատար գիտնականների և պրակտիկ աշխատողների ներգրավմամբ ու հանրության համար բաց՝ իրավական մոտարկման խնդիրների վերաբերյալ ամենամյա միջազգային կլոր սեղաններ:
For more information on Legal Approximation Laboratory (LegAL)Jean Monnet Module visit https://brusov.am/en/page_list/legal/#sthash.C0FQ1dRE.dpbs