Որոնել

Էրազմուս+ 2021թ․ Տեղեկատվական Առցանց Վեբինարներ

Ուրախ ենք տեղեկացնել, որ ս.թ. ապլիլիի 8-ին և 9-ին կկազմակերպվեն Էրազմուս+ Տեղեկատվական առցանց վեբինարներ 2021թ․ Էրազմուս+ առաջարկների ներկայացման մրցույթի շրջանակներում բարձրագույն կրթության հատվածի ներքո բաց գործողությունների վերաբերյալ: Երկօրյա վեբինարների նպատակն է շահեկիցներին ներկայացնել Էրազմուս Մունդուս և Ժան Մոնե Գործողությունների դրամաշնորհային հնարավորությունները, տեղեկացնել դրանց վերաբերող մրցույթների մեկնարկի և մասնակցության պայմանների, ինչպես նաև տեղական, տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավորությունների մասին։

Առաջին օրը կներկայացվի Էրազմուս Մունդուս Գործողությունը, որի շրջանակներում հայաստանյան բուհերը կարող են բարձրացնել իրենց միջազգայնացման կարողությունները, արդիականացնել կրթական ծրագրերն ու դասավանդման պրակտիկան, մշակել նոր համատեղ մագիստրոսական ծրագրեր՝ հիմնվելով որակի ապահովման, հավատարմագրման, աստիճանների և կրեդիտների ճանաչման միջազգային փորձի վրա: Հայաստանի բուհերը կարող են հանդես գալ և՛ որպես ծրագրի համակարգող, և՛ որպես ձևավորված կոնսորցիումի գործընկեր հաստատություն:

Բրյուսելում տեղակայված Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործադիր գործակալության Ծրագրի պատասխանատու Դեսպինա Քրիստադոնին կներկայացնի վերջերս վերափոխված և նոր ենթագործողությամբ համալրված  Էրազմուս Մունդուս գործողության մանրամասները և առաջարկվող ֆինանսավորման շրջանակը։

Երկրորդ օրվա շրջանակներում տեղի կունենա Ժան Մոնե Գործողությունների ներկայացում՝ ուղղված դասավանդումն ու հետազոտությունը Եվրոպական Միության ուսումնասիրությունների ոլորտում խթանելուն։

Էրազմուս+ հայաստանյան գրասենյակը հրավիրել է մասնակիցների Վրաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից՝ նպատակ ունենալով նպաստելու երկրների բուհերի միջև Ժան Մոնե ծրագրերի իրականցման փորձի փոխանակմանը, կապերի հաստատմանը և ամրապնդմանը, ինչպես նաև բացահայտելու Էրազմուս+ ծրագրի շրջանակներում բուհական համագործակցության նոր հեռանկարները:

Առցանց միջոցառումներին ներկա կլինեն ներկայացուցիչներ ԵՄ պատվիրակությունից, բարձրագույն ուսումնական հաստատություններից, հասարակական կազմակերպություններից, բիզնես ոլորտից և այլ շահառու կազմակերպություններից:

Աշխատանքային լեզուներն են անգլերենն ու հայերենը: Կտրամադրվի անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանություն: Վեբինարները կձայնագրվեն, և տեսաձայնագրությունները հասանելի կլինեն մեր YouTube ալիքում՝ հանդիպումներից հետո:

Առցանց վեբինարները բաց են մասնակցության համար նախնական գրանցմամբ:

Միջոցառումներին կարող եք գրանցվել և միանալ հետևյալ հղումներով՝

Սթ ապրիլի 8`https://us02web.zoom.us/webinar/register/WN_9IaLY2nmRCWEopMPbaJYOg

Սթ ապրիլի 9`https://us02web.zoom.us/webinar/register/WN_honHgVHyQcuzcy67fj7ZiA

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2021թ