Որոնել

+
Էրազմուս+ Տարածաշրջանային Սեմինար Երևանում

Հոկտեմբերի 15-16-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ “Գիտական հետազոտությունների որակի ապահովումը” խորագրով տարածաշրջանային սեմինար: Միջոցառումն անցկացվեց  Էրազմուս+ ծրագրի Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) տեխնիկական աջակցության առաքելության (Technical Assistance Mission) շրջանակներում:

Սեմինարի նպատակն էր օժանդակելու որակի ապահովման մեխանիզմների հատուկ շրջանակի մշակմանը, որը կնպաստի հետազոտական որակի բարձրացմանը հատկապես կրթական երրորդ մակարդակում:

Միջոցառմանը մասնակցեցին  Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից, ինչպես նաև հայաստանյան բուհերի դասախոսներ, Որակի ապահովման բաժնի աշխատակիցներ, ասպիրանտներ:

Տարածաշրջանային սեմինարը վարեցին միջազգային փորձագետներ Մելիտա Կովաչևիչը (Զագրեբի համալսարան, Խորվաթիա) և Ալեհ Չերպը (Լունդի համալսարան, Շվեդիա և Կենտրոնական եվրոպական համալսարան, Հունգարիա):

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2018թ